Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում առաջին անգամ տոնել են քաղաքացու օրը. պատմության այս օրը (27 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Իսրայել՝ Հիշողության օր, ՀԱՀ՝ Ազատության օր, Սլովենիա՝ Ազգային դիմադրության օր, Ավստրիա՝ Երկրորդ հանրապետության օր, Իրան՝ Անվտանգ երթևեկության օր, ԱՄՆ՝ Ծառատնկման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1749– վախճանվել է եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին։

1909– գահընկեց է արվել Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն,  որը կազմակերպած Հայկական կոտորածների համար Արևմտյան մամուլում ստացել է «Կարմիր սուլթան» մականունը։

1912-ծնվել է խորհրդային քիմիկոս-տեխնոլոգ Էդգար Տեր-Ղազարյանը։

1915-ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։

1965– վախճանվել է նշանավոր կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը։

1992-Հայաստանը դարձել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի անդամ-երկիր։

1993- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մակեդոնիայի հետ։

2001- «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությունը  վաճառվել է  «Միկա-Արմենիա» ընկերությունը  415 մլն դրամով:

2004- Ազատության հրապարակում հայաստանյան միացյալ ընդդիմության ղեկավարները վերահաստատել են  իրենց վճռականությունը՝ հասնել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին:

2006-Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ընդգրկվել է առաջին խմբում: Նույն խմբում է ընդգրկվել նաև Ադրբեջանը: 

2007-Հայաստանի պաշտպանության նախարարության Մարշալ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում տեղի է ունեցել  ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում – 2007» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը։

2012- ՀԱԿ, ՀՅԴ և ԲՀԿ  կուսակցությունները  դիմել են  Սահմանադրական դատարան (ՍԴ)` պահանջով, որպեսզի ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի Ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները:

2015-Միացյալ Նահանգներում կազմավորված «Փարոս» հիմնադրամը Գյումրիում բացել է Երեխաների զարգացման կենտրոն։

2017- Հայաստանում ցուցադրվել է Քըրք Քըրքորյանի Survival pictures ընկերության կողմից նկարահանված «Խոստումը» ֆիլմը, որի ռեժիսորը օսկարակիր Թերրի Ջորջն է:

2019-Հայաստանում առաջին անգամ տոնել են քաղաքացու օրը:

2022-Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1289-մամլուք սուլթան Կալաունը գրավել է Տրիպոլին։ Խորտակվել է խաչակիրների Տրիպոլիի կոմսությունը։

1512-ֆիլիպիններում աբորիգենները սպանել են պորտուգալացի ծովագնաց Ֆերնան Մագելլանին։

1644-Կանադայում առաջին անգամ ցորեն են ցանել։

1791-ծնվել է ամերիկացի նկարիչ և գյուտարար, գրող, հեռագրի և մորզեի այբուբենի ստեղծող Սեմյուել Մորզեն։

1812-Ռուսաստանի ցար Ալեքսանդր Առաջինը նոտա է ներկայացրել Ֆրանսիայի կայսր Նապոլեոնին պահանջելով ազատել Շվեդական Պոմերանին։

1828-բացվել է Լոնդոնի կենդանաբանական այգին։

1922-ՌՍՖՍՀ-ի կազմում առաջացել է Յակուտական ինքնավար ԽՍՀ-ն։

1927-ծնվել է թատրոնի և կինոյի արտիստ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Մորգունովը։

1933-ծնվել է ռուս մանկական վիրաբույժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Լեոնիդ Ռոշալը։

1960-Ֆրանսիայի կողմից կառավարվող Տոգոլենդի մի մասը դարձել է անկախ պետություն Տոգո։

1961-Սիերրա-Լեոնան ստացել է անկախություն Մեծ Բրիտանիայից։

1963-Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն առաջին անգամ ժամանել է ԽՍՀՄ։

1965-ԱՄՆ-ում արտոնագիր է տրվել առաջին միանգամյա օգտագործման տակդիրի՝ «Պամպերսի» համար։

1978-սկսվել է ապրիլյան հեղափոխությունը Աֆղանստանում, որը հանդիսացել է քաղաքացիական պատերազմի սկիզբ, և որը շարունակվում է նաև հիմա։

1992-Հարավսլավիայի տրոհումից հետո Սերբիան և Չեռնոգորիան ստեղծել են նոր Հարավսլավիա ֆեդերատիվ հանրապետությունը Բելգրադ մայրաքաղաքով։

2007-վախճանվել է վիոնչելիստ, դիրիժոր, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Մստիսլավ Ռոստրոպովիչը։

2012-Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի կենտրոնում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ։

Կ. Խաչիկյան

Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?
Самое популярное