Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից․ պատմության այս օրը (25 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ԴՆԹ-ի միջազգային օր, Մալարիայի դեմ պայքարի միջազգային օր, Իտալիա՝ Ֆաշիզմից ու գերմանական օկուպացիայից ազատագրման օր, Պորտուգալիա՝ Հեղափոխության և ազատագրման օր, Եգիպտոս՝ Սինայան թերակղզու ազատագրման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

775 –Արձնիի ճակատամարտում զոհվել են Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին, իշխան Սահակ Բագրատունին,  զորավար Մուշեղ Զ Մամիկոնյանը, տանուտեր իշխան Սամուել Բ Մամիկոնյանը, իշխան Դաշույն Վահանը (Գնունի)։

1888-վախճանվել է հայ դասական գրող Րաֆֆին։

1897 – ծնվել է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը։

1907-ծնվել է նշանավոր գուսան Աշոտը։

1918–հայ-թուրքական պատերազմի ընթացքում  Թուրքիան գրավել է Կարսը:

1918-ծնվել է խորհրդային և ռուսական էստրադայի արտիստ, իլյուզոնիստ-ֆոկուսնիկ Հարություն Հակոբյանը։

2003-«Արմենիա» հյուրանոցում ստորագրված բազմակողմ պայմանագրով ստեղծվել է  Հայաստանի առաջին լիզինգային ընկերությունը՝ շուրջ 1 միլիոն դոլար հիմնադիր կապիտալ ունեցող «ԱԳԲԱ լիզինգ» ընկերությանը։

2007- մեկնարկել է «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը։

2008-Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը` հարուցելով Թուրքիայի զայրույթը։

2014 -ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական է ներկայացրել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

2015-Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը բացառիկ էսսե է գրել «Թայմ»-ի համար, որում պատմել է իր հայկական ժառանգության մասին և ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ իր մտորումները։

2016 - «Սա սիրո հաղթանակ է ատելության նկատմամբ», - հենց այդ խոսքերով է «Ավրորա»-ի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն իր մրցանակը ստացել  հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի ձեռքից:

2018- առավոտից Վանաձորում բազմամարդ ցույցեր և երթեր են եղել, գյումրեցիները ողջ օրվա ընթացքում երթեր են անցկացրել, որը եզրափակվել է Թատերական հրապարակում անցկացված հանրահավաքով։  Սևան-Երևան միջպետական մայրուղին վաղ առավոտից փակվել է ցուցարարների կողմից։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ՝ ազդարարելով, որ դադարեցնում է իր մասնակցությունը քաղաքական կոալիցիային։  ԲՀԿ-ականները միացել են Փաշինյանի ղեկավարած շարժմանը։

2019- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ Հայաստանին կոչ է արել բացել արխիվները:

2020-կալանավորվել է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը:

2021- Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից, բայց շարունակել է կատարել ՀՀ վարչապետի պարտականություններն օրենսդրությամբ ու սահմնադրությամբ սահմանված ամբողջ ծավալով:

2024–Մի շարք մարզերում մարդիկ սկսել են ճանապարհներ փակել ի պաշտպանություն Տավուշի բնակիչների:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1214-ծնվել է յոթերորդ և ութերորդ խաչակրաց արշավանքների ղեկավար, ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս Իններորդը։

1228-ծնվել է Գերմանիայի, Սիցիլիայի և Երուսաղեմի թագավոր Կոնրադ Չորրորդը։

1607-Ջիբրալթարի ճակատամարտում հոլանդական նավատորմը ոչնչացրել է իսպանացիներին։

1719-Լոնդոնում լույս է տեսել Դանիել Դեֆոյի վեպը Ռոբինզոն Կրուզոյի մասին։

1737-վախճանվել է ռուս քաղաքական գործիչ, կոմս Դմիտրի Գոլիցինը։

1783-Ֆրանսիական Աննոնե քաղաքում օդ է բարձրացվել մարդու քաշին հավասար բեռով օդապարիկ։

1792- Ռուժե դե Լիլը ստեղծել է երգ Ռեյական բանակի համար, ներկայումս այդ երգը հայտնի է որպես Ֆրանսիայի հիմն՝ Մարսելիոզ։

-Ֆրանսիայում առաջին անգամ օգտագործվել է գիլյոտինան որպես մահապատժի գործիք։

1826-Անգլիայում արտոնագրվել է առաջին ներքին այրման շարժիչով ավտոմեքենան։

1839-անգլիական զորքերը մտել են աֆղանական Կանդագար քաղաք։

1859-ֆրանսիացի ինժիներ և դիվանագետ Ֆերդինանդ Լեսսեպսի ղեկավարությամբ սկսվել է Սուեզյան ջրանցքի կառուցումը Պորտ-Սաիդում։

1878-ծնվել է իտալացի ռադիոտեխնիկ և գործարար, նոբելյան մրցանակակիր Գուլյելմո Մակրոնին։

1901-Նյու –Յորքում առաջին անգամ ներդրվել են ավտոմեքենաների համարանիշեր։

1928-վախճանվել է ռուս զորավար, Սպիտակների շարժման ղեկավարներից մեկը հանդիսացող Պյոտր Վրանգելը։

1931-Ֆերդինանդ Պորշեն հիմնադրել է  Porsche ընկերությունը։

1940-ծնվել է թատրոնի և կինոյի ամերիկյան դերասան, օսկարի մրցանակակիր Ալ Պաչինոն։

1945-սկսվել է Սան-Ստեֆանոյի միջազգային գագաթնաժողովը, որտեղ  ընդունվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։

-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էլբայում հանդիպել են ամերիկյան և խորհրդային զինվորները։

1946-ծնվել է ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին։

1952-ծնվել է լեգենդար հոկեյի դարպասապահ Վլադիսլավ Տրետյակը։

1974- Պորտուգալիայում  տեղի է ունեցել «Մեխակների հեղափոխություն»-ը և ֆաշիստական ռեժիմի խորտակումը։

2005-Բուլղարիան և Ռումինիան ստորագրել են Եվրոմիություն մտնելու պայմանագիրը։

2015- Նեպալում 7,8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել՝ զոհվել են 8 151 մարդ, վնասվածքներ են ստացել 17 868-ը։

2022 — Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնել է «Թվիթթերը»:

Կ. Խաչիկյան

Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталем
Самое популярное