«Գրան Պրի»-ի խաղարկությունում հայ ջրացատկորդներն արժանացել են արծաթե մեդալի
ՍՊՈՐՏՀայաստանի ջրացատկի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրներ զույգը 10 մ աշտարակից սինքրոն ցատկ ձևում դարձել է ջրացատկի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված 23-րդ «Գրան Պրի»-ի խաղարկության արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-ից 28-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:
Աղբյուրը հիշեցնում է, որ Հարությունյան եղբայրները ապրիլին մասնակցել էին Ուկրաինայի բաց առաջնությանը և նույն ձևում գրավել 3-րդ տեղը: