Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ հայ պատանի երաժիշտները Դուբայում են՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy - MECMA) միջազգային կրթական ծրագրին և InClassica միջազգային երաժշտական փառատոնին։

Ուղևորության երկրորդ շաբաթը ևս հագեցած է՝ լի մասնագիտական փորձառությամբ, նոր գիտելիքներով, ոգեշնչող հանդիպումներով և դասական համերգներով։ Հայ պատանիները շարունակում են ամեն երեկո այցելել InClassica միջազգային երաժշտական փառատոնի համերգներին՝ «Դուբայ օպերա»-ում։ Երեխաները ունկնդրել են համաշխարհային բեմերի վարպետների՝ ջութակահարներ Մաքսիմ Վենգերովի, Դանիել Լոզակովիչի, Ֆումիակի Միուրայի, կլարնետահար Ֆաբրիցիո Մելոնիի, դաշնակահար Բեհզոդ Աբդուրաիմովի հիանալի ելույթները։

Ապրիլի 16-ին ամենահիշարժան պահերից էր «Դուբայ օպերա»-ի բեմում կայացած համերգը, որի ընթացքում հանդես եկավ լեգենդար ջութակահար Գիլ Շահամը, իսկ համերգը ղեկավարում էր Մաեստրո Սերգեյ Սմբատյանը՝ Ֆրանց Շուբերտ Ֆիլհարմոնիայի մասնակցությամբ։ Հայ պատանիները հպարտությամբ և մեծ ոգևորվածությամբ վայելեցին այս հիանալի դասական համերգը։

Պատանի երաժիշտները շարունակում են նաև մասնակցել անհատական վարպետության դասերի, սեմինարների և դասախոսությունների՝ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների հետ։ Յուրաքանչյուր հանդիպում դառնում է մի նոր հնարավորություն՝ խորացնելու իրենց երաժշտական գիտելիքներն ու կատարելագործելու կատարողական հմտությունները։

Վարպետության դասերի ընթացքում պատանի երաժիշտների նվիրումն ու պատրաստակամությունն արժանացել է բարձր գնահատանքի՝ հայտնի արտիստների կողմից։

Հայտնի իտալացի դաշնակահար Ջուլիանո Մացոկանտեն նշել է․ «Ուրախ եմ կրկին հանդիպելու այս հրաշալի հիմնադրամի՝ «Երաժշտություն հանուն ապագայի», պատանի երաժիշտներին։ Նրանց առաջին անգամ հանդիպեցի երեք տարի առաջ Դուբայում՝ այս նախագծի շրջանակում և շատ ուրախ եմ տեսնել, որ երեք տարի անց նրանք այդքան զարգացել և աճել են։ Հայ երեխաները շատ տաղանդավոր են և ինձ համար մեծ հաճույք է աշխատել նրանց հետ։»

 Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր շեփորահար Շուիչի Կավատան ընդգծել է․ «Մենք՝ շեփորահարներս, լավ գիտենք, որ հայերը հայտնի են Ալեքսանդր Հարությունյանի շնորհիվ։ Այսօր վարպետության դասին ես զգացի այդ երաժշտական «արյունը»՝ ամբողջությամբ փոխանցված այս պատանի երաժիշտների կատարումներով, և դա ինձ շատ ուրախացրեց։ Ես իսկապես անհամբեր սպասում եմ նորից հանդիպելու հայ երաժիշտների հետ։»

Ռուս հայտնի սաքսոֆոնահար Նիկիտա Զիմինը նշում է․ «Տղան (Հիմնադրամի կրթաթոշակառու Միքայել Հարությունյան) շատ տաղանդավոր է, շատ զգայուն և բաց երաժշտության նկատմամբ։ Նման հատկանիշները տրված են, դրանք չեն սովորեցվում։ Մեր վարպետության դասի ընթացքում խոսեցինք, թե ինչպես է պետք զարգանալ։ Պետք է իմանալ՝ ինչպես աշխատել, կենտրոնացված ու ինքնակարգապահ լինել։ Նա արդեն ամեն ինչ ունի՝ տաղանդ, արագ արձագանք, և երկու դասի ընթացքում ես տեսա առաջընթաց։»

Ուղևորությունը շարունակվում է, իսկ յուրաքանչյուր օր դառնում է մի նոր էջ՝ լի նոր փորձառությամբ, արժեքավոր ինֆորմացիայով և մեծ ոգեշնչմամբ։  MECMA ակադեմիայի և InClassica փառատոնի կազմակերպած այս կրթական ծրագիրը անցկացվում է բարձր մակարդակով՝ ապահովելով պատանի երաժիշտների համար մասնագիտական աճի և մշակութային փոխանակման համար լավագույն պայմաններ։

Կրթական նախաձեռնության էքսկլյուզիվ հովանավորն է GTB Holdings ընկերությունը՝ ի դեմս Տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանի, ում աջակցությամբ այս ուղևորությունը դարձավ իրականություն և դարձավ արժեքավոր ներդրում  Հայաստանի երիտասարդ սերնդի կրթության և մշակութային ապագայի կառուցման գործում։

 

Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек
Самое популярное