Մեսսին արժանացել է չորրորդ «Ոսկե խաղակոշիկին»
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 2016/17 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» հաղթողն է դարձել մրցանակ,։
Աղբյուրը հիշեցնում է, որ 29-ամյա արգենտինացին Իսպանիայի ավարտված առաջնությունում 34 հանդիպման է մասնակցել և դարձել է 37 գոլի հեղինակ՝ վաստակելով 74 միավոր:
Երկրորդ տեղը զբաղեցրեց Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Բաս Դոստը, որը 34 գոլ է խփել (68 միավոր) Պորտուգալիայի առաջնությունում: Լավագույն եռյակը եզրափակեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը (31 գոլ, 62 միավոր):
Մեսսին իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամն է արժանանում «Ոսկե խաղակոշիկի»։