Կարո՞ղ եք գուշակել՝ ինչ մասնագիտության տեր է լուսանկարի կինը
ՖՈՏՈՈւկրաինայի Ռովենի շրջանի դատավոր Ալլա Բանդուրան սոցցանցերում հայտնի է դարձել այն բանից հետո, երբ վերջինիս լուսանկարը՝ «մարտական» դիմահարդարմամբ հայտնվել է ինտերնետում։
Վառ դիմահարդարումը ծաղրանքի առիթ է հանդիսացել։ Կնոջը համեմատել են «Մութ ասպետի» Ջոկերի հետ, Ռուսալչկայի չար կախարդ Ուրսուլայի հետ։
Դատավորը հայտարարել է, որ լուսանկարն արվել է 10 տարի առաջ դատական իշխանության պաշտոնական պարբերականի համար։ Նա նշել է, որ լուսանկարիչը հանկարծակի է եկել, ու նա ստիպված է եղել արագ դիմահարդարում անել ու այդպես ստացվել է նման լուսանկարը։
«Ուղղակի տարօրինակ է, նման անհաջող դիմահարդարման համար նման ծաղրանք լսելը, սակայն ոչինչ դա էլ կհաղթահարեմ»,-նշել է դատավորը։