Դոն Պիպոյի սպանությունը գործով ձերբակալվածները հակասական ցուցմունքներ են տալիս. «Հայկական ժամանակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված 3 անձինք ընկերներ են, տարբեր մարզերի բնակիչներ, բազմիցս արտագնա աշխատանքի են մեկնել ՌԴ:
Նրանցից մեկը խոհարար է, մյուս երկուսը շինարարական աշխատանքներ են կատարել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Դոն Պիպոյին սպանելու պատվեր է իջեցվել, բայց պատվերը Ռուսաստանի՞ց է, թե Հայաստանից դեռ պարզ չէ: Նրանք առայժմ հակասական ցուցմունքներ են տալիս»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: