Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմնադրվել է Վենետիկի հայոց Մխիթարյան միաբանությունը․ պատմության այս օրը (26 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բանգլադեշ՝ Անկախության օր, Մալի՝ Ժողովրդավարության օր, Ուկրաինա՝ Ազգային Գվարդիայի օր, Վիետնամ՝ Երիտասարդության օր, Զրադաշտականներ` Զրադաշտի ծննդյան օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1701- հիմնադրվել է Վենետիկի հայոց Մխիթարյան միաբանությունը:

1920-հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Սալիմովի, Թեյմուր բեկ Նովրուզովի և Ալի աղա Շիխլինսկու ղեկավարած զորքերը փորձել են գրավել Դալի Ղազարի զորքի կողմից պաշտպանվող Ասկերանը և շրջակա բնակավայրերը։

-Զանգեզուրից Ղարաբաղ է ուղարկվել փոխգնդապետ Թարվերդյանի փոքրիկ ջոկատը, որն ի վերջո հետ է վերադարձել կապված նրա հետ, որ Ջեբրաիլում ադրբեջանական ուժեր չեն հայտնաբերվել։

1928- ծնվել է  նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը։

1947- ԽՍՀՄ-ում արգելվել է մահապատիժը։

1958- վախճանվել է  բանաստեղծ Ազատ Վշտունին:

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նեպալի հետ։

1999- Միչիգանի դատարանը հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանին՝ Դոկտոր մահին,  մեղավոր է ճանաչել էֆտանազիա իրականացնելու համար։

2002- պաշտոնապես սկսվել է Հյուսիսային պողոտայի շինարարությունը: 

2006- Վաշինգտոնում Հայաստանի ու «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջև կնքվել է համաձայնագիր, որով առաջիկա 5 տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը պետք է ստանար 235 միլիոն դոլար։

2007- Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է կառավարության հրաժարականը` կապված վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հետ:

2008-Հյուսիսային պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկանները սկսել են բերման ենթարկել պողոտայով «քաղաքական զբոսանք» իրականացնող անձանց։

2008- վախճանվել է  ֆրանսահայ երգիչ Ժակ Դուվալյանը։

2014- կառավարության որոշմամբ Հայկական ատոմակայանի շահագործումը երկարացվել է ևս 10 տարով:

2019-վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ բացվել է «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանը։

2020-«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսային վարակից մահվան առաջին դեպքը Հայաստանում։

2021- Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այն հոդվածը, որի հիմքով մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1169- Սալահ ադ Դինը դարձել է Եգիպտոսի էմիր։

1483 —ծնվել է իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայելը։

1668 —Անգլիան ստացել է Բոմբեի նկատմամբ հսկողություն։

1713 —Իսպանիան Անգլիային իրավունք է տվել զբաղվել ստրկավաճառությամբ իր ամերիկյան տարածքներում։

1720 —վախճանվել է իտալացի կսմիթավոր երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ Պիետրո Գվարներին։

1797-վախճանվել է շոտլանդացի երկրաբան Ջեյմս Հաթոնը։

1812- Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 20 000 մարդ։

1827- վախճանվել է գերմանացի մեծագույն կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենը։

1828- ավստրիացի երգահան Ֆրանց Շուբերտը տվել է իր միակ հասարակական համերգը։

1830 —հրատարակվել է Մորմոնների Գիրքը։

1845 —ԱՄՆ-ում արտոնագրվել է բժշկական լեյկոպլաստիրը։

1881- Թեսալիան ազատագրվել և մտել է Հունաստանի կազմ։

1911- ծնվել է  ամերիկացի դրամատուրգ, գրող և բանաստեղծ Թենեսի Ուիլյամսը։

1923- վախճանվել է ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարը։

1933 —ծնվել է իտալացի կինոռեժիսոր Տինտո Բարսսը («Բոլոր մարդիկ անում են դա», «Ծածուկ նայողը», «Արգելքները խախտելով» և այլն)։

1934- Մեծ Բրիտանիայում մտցվել են քննություններ ավտոմեքենա վարելու համար։

1941- ծնվել է  անգլիացի կենսաբան Ռիչարդ Դոկինզը։

1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը Պրուտ գետի շրջանում դուրս են եկել ԽՍՀՄ-ի սահմանից։

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան զորքերը գրավել են ճապոնական Իվոձիմա կղզին։

1953-ամերիկացի բժիշկ Ջոնս Էդվարդ Սոլկը հայտարարել է, որ հաջողված փորձարկվել է պոլիոմիելիտ հիվանդության դեմ ստեղծած իր պատվաստանյութը։

1960 —Հիմանդրվել է նոր ֆուտբոլային մրցաշարը՝ Եվրոպական երկրների գավաթակիրների գավաթը։

1971- Արևելյան Պակիստանն անջատվել է Պակիստանից և ստեղծվել է Բանգլադեշի հանրապետությունը։

1973 —Լոնդոնյան ֆոնդային բորսա առաջին անգամ թույլատրել են մուտք գործել կանաց։

1979 —Իսրայելի վարչապետ Բեգինը և Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը երկտարյա բանակցությունների արդյունքում կնքել են Եգիպտա-իսրայելյան խաղաղության պայմանագիր։

1995- ուժի մեջ է մտել Շենգենյան համաձայնագիրը։

1996- Միջազգային արժութային ֆոնդը Ռուսաստանին տրամադրել է 6.9 միլիարդ դոլար վարկ, որն ամենամեծ վարկն է այդ ֆոնդի պատմության մեջ։

1999 —արձանագրվել է  «Մելիսսա» վիրուսի հայտնվելը, որը կարճ ժամանակում ամբողջ աշխարհում վարակել է հարյուր հազարավոր համակարգիչներ։

2000 —Վլադիմիր Պուտինն ընտրվել է Ռուսաստանի նախագահ։

2001 —Աֆղանստանում իշխող Թալիբան շարժման ներկայացուցիչները լրագրողներին ցուցադրել են Բամիան պրովինցիայում ժայռերի վրա փորված Բուդդայի հսկայական արձանների ոչնչացումը։

2017 —Ռուսաստանի ավելի քան 80 քաղաքներում տեղի են ունեցել Ալեքսանդր Նավալնու նախաձեռնած Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բողոքի ցույցեր։

2018-վախճանվել է ռուս գործարար «МММ» բաժնետիրական ընկերության հիմնադիր Սերգեյ Մավրոդին։

Կ. Խաչիկյան

В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»
Самое популярное