Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն Ադրբեջանին հիշեցրել է խաղաղության արժեքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կարողացել են համաձայնության գալ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, տարածաշրջանում անվտանգության իրավիճակը չի բարելավվել, գրում է ng.ru–ն։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Բաքուն մեղադրում է Երևանին իր տարածքը գնդակոծելու մեջ։ Ըստ ադրբեջանական կողմի մարտի 16-ից 18-ը հայ զինվորականներն առնվազն վեց անգամ կրակ են բացել հրազենից։ Երբեմն կրակոցները եղել են միանվագ, երբեմն մի քանի ժամվա ընթացքում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով հայերը հարձակվել են Ղարաբաղում գտնվող տարածքների վրա։ Ի պատասխան մեղադրանքների Հայաստանի ՊՆ-ն ամեն անգամ հայտարարել է, որ նման բան տեղի չի ունեցել։ Բացի այդ, նրանք հիշեցրել են, որ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվին առաջարկել է ստեղծել համատեղ մեխանիզմ՝ «հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և/կամ դրանց մասին տեղեկությունները հետաքննելու համար, սակայն Ադրբեջանը դեռ չի արձագանքել այդ առաջարկին»։ Այդ կապակցությամբ Երևանը պատրաստ է հետաքննել այն դեպքերը, որոնց մասին խոսում են Ադրբեջանի իշխանությունները, եթե տրամադրվի դրա համար անհրաժեշտ տեղեկատվությունը։

Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մարտի 16-ին և 17-ին իր պարեկային խումբն ուղարկել է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Դիտորդները ոչինչ չեն նկատել, որը կարող է հաստատել Ադրբեջանի մեղադրանքները։ «Իրավիճակը մնում է հանգիստ և խաղաղ, արտառոց ակտիվություն չի նկատվում»,- ասվում է առաքելության հաղորդագրության մեջ։

Հանրապետության վարչապետի գրասենյակը նաև հիշեցրել է, որ Երևանը «առաջնորդվում է խաղաղության օրակարգով, որն անվիճելի վկայությունն է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և միջպետական հարաբերությունների համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերի»։ Այդ կապակցությամբ Փաշինյանի գրասենյակը կոչ է արել Բաքվին խորհրդակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետների վերաբերյալ։ «Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ 2025 թվականի հունվարին Հայաստանը գրավոր առաջարկություն է ներկայացրել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի ՆԻՀ (Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն) երկաթուղային բեռնափոխադրումների խնդիրը լուծելու համար: Ինչպես նաև  սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմ ստեղծելու առաջարկն է սպասում Ադրբեջանի դրական արձագանքին։ Միևնույն ժամանակ մենք հաստատում ենք, որ Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքն Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ»,- ընդգծել են վարչապետի գրասենյակից։

Սակայն Բաքուն այնքան էլ բարեհոգիորեն չէ տրամադրված։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հոդված է հրապարակել, որտեղ հայտարարել է, որ Հայաստանում ռևանշիստական միտումները լուրջ խոչընդոտ են երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ «Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացին, Հայաստանում ռևանշիզմի շարունակական միտումը, Սահմանադրության և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող այլ իրավական ակտերի դրույթները փոխելու քաղաքական կամքի բացակայությունը, ինչպես նաև արտաքին ուժերի անմիջական աջակցությամբ Հայաստանի արագ սպառազինումը շարունակում են մնալ դիվանագիտական հարաբերությունների վերջնական կարգավորման ամենալուրջ խոչընդոտը»,– գրել է նա:

Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը ng.ru-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններն առաջին հերթին վկայում են այն մասին, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը չի հանգեցնի դրա մոտալուտ ստորագրմանը։ «Սովորաբար հրետակոծությունների մասին հայտարարությունները համաձայնեցվում են բանակցային գործընթացի որոշ իրադարձությունների հետ։ Դրանք լսվեցին նաև մինչ այն, երբ Բաքուն և Երևանը հայտարարեցին, որ համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը։ Սա Հայաստանի վրա ճնշում գործադրելու ձևերից մեկն է։ Դա մի տեսակ ճոճանակ է, եթե ինչ-որ դրական բան է լսվում, ապա պետք է ինչ-որ սպառնալիք էլ լսվի, և հակառակը»,- կարծիք է հայտնել Իսկանդարյանը։

Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևն էլ կարծում է, որ հայկական կողմից հրետակոծությունը կարող է սովորական սադրանք լինել, որը ոչ մի բանի վրա լուրջ ազդեցություն չի ունենա։ Սակայն խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի մինչև իշխանությունները Հայաստանի կառավարությունը Սահմանադրության նախաբանից չբացառեն Անկախության հռչակագրին հղումը, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը։

«Պատմությունը գիտի դեպքեր, երբ միջազգային փաստաթղթերը կորցնում են իրենց նշանակությունը 10-20 տարի անց։ Նույնը կարող է լինել խաղաղության պայմանագրի հետ, եթե որոշ ժամանակ անց Հայաստանում իշխանության գան ռևանշիստները և հայտարարեն, որ Փաշինյանը ստորագրել է Սահմանադրությանը հակասող պայմանագիր։ Սա հիմնարար խնդիր է, մնացածը, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը կարող է արագ լուծվել», - ասել է Շաֆիևը ng.ru-ի հետ զրույցում։ Նրա խոսքով, Բաքուն բավարարված չէ խաղաղության պատրաստակամության մասին Երևանի հայտարարություններով, նա նրանից գործնական քայլեր է ակնկալում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы
Самое популярное