«Հիմա մի երկրում եմ, որն իմ սրտի վրա մեծ ազդեցություն է ունեցել». Հանս Լուկաս Կիզեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մեծ է ոգևորությունս, քանի որ տարիներ շարունակ միայնակ աշխատելով՝ արժանանում եմ Հայաստանի նախագահի մրցանակին»,- այս մասին իր խոսքում նշեց շվեյցարացի Հանս Լուկաս Կիզերին, ով այսօր արժանացավ Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար նախագահի մրցանակին։
Նա իր խոքսում նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, թեև 1980-ական թվականներից անդրադարձել է Հայաստանին, սակայն երբեք չի եղել այստեղ։
«Հիմա մի երկրում եմ, որն իմ սրտի վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Իմ գիտական ուսումնասիրությունը ի հայտ եկավ որպես ներդրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Աշխատանքս քաղաքական չէ, այն որպես պատմաբան եմ կատարել։ Չկա մի ցեղասպանության ուսումնասիրություն՝ առանց հղում անելու Հայոց ցեղասպանությանը», - ասաց Հանս Լուկասը։
Նա խոսքով՝ մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը շատ թույլ է։