Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շալիկոն կարծես իմ ուղեկիցը լինի, ինձ հուշումներ տվողը». հետախույզ-դիպուկահար Շալիկո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխուժություն և ակտիվություն ուներ, բայց իր բնավորությամբ հավաք էր, զուսպ: Ամեն ինչ պիտի տեղը տեղին լիներ, ավանդապաշտ էր, ծնողների ու մեծերի հանդեպ հարգանքով: Սիրված էր շրջապատի կողմից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գեղեցիկը՝ Շալիկոյի մայրիկը: Շալիկոն ծնունդով Աշոցքի շրջանի Ձորաշեն գյուղից է, բայց նրա մանկությունն ու պատանեկությունն անցել է Գյումրիում:

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Գեղեցիկն ասում է՝ որդին խելացի էր, լավ առաջադիմությամբ էր աչքի ընկնում. «Մինչև 5-րդ դասարանը սովորել է Գյումրու թիվ 21 «Օյունջյան» դպրոց-վարժարանում, այնտեղից տեղափոխվել է թիվ 18 դպրոց: Երկու տեղում էլ ուսուցչական անձնակազմն իրեն շատ էր գնահատում: 21-րդ դպրոցում իր անունով դասասենյակ ունի, 18-րդ դպրոցում՝ փառքի անկյուն: Առարկաներից «Մաթեմատիկայից» էր շատ ուժեղ, նաև «Ֆիզիկան» էր նախընտրում»:

Շալիկոն ուսումը շարունակել է Պոլիտեխնիկի քոլեջում՝ «Օպերատոր և գնացքավար» մասնագիտությամբ: «Քոլեջում էլ պատվո տախտակ ունեն, որտեղ մեր երեխաների նկարներն են փակցված. ավաղ, զոհերը շատ են: Շալիկոս բանակ մեկնեց՝ քոլեջում ուսումը կիսատ թողնելով»:

2019 թ. հուլիսի 1-ին Շալիկոն մեկնում է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ Մատաղիս: 2020 թվականին ծառայությունը շարունակել է Արմավիրի ուսումնական զորամասում, սերժանտի կոչումով վերադարձել է Մատաղիս, ծառայում էր Թալիշում: «Կարգապահ զինվոր էր, շատ լավ էր ծառայում, իզուր չէր, որ իրեն սերժանտական կուրսերի էին տարել»:

Երբ հարցնում եմ, թե ապագայի ինչ պլաններ ուներ Շալիկոն, տիկին Գեղեցիկն արձագանքում է. «Չնայած քաղաքում էինք ապրում, բայց շատ էր սիրում իր ծննդավայրը: Միշտ ասում էր՝ զորացրվելուց հետո պետք է գյուղ տեղափոխվեմ, գյուղատնտեսությամբ զբաղվեմ: Ինքս չէի համակերպվել գյուղի հետ, դրա համար տեղափոխվել էինք քաղաք, նույնն էլ Շալիկոյիս էի խորհուրդ տալիս, թե գյուղի կյանքը դժվար է, կկարողանա՞ս: Նա ասում էր, որ ամեն հարմարություն կստեղծի, ամեն ինչ շատ լավ կլինի: Որոշ ժամանակ հետո ասաց» «Մա՛մ, քանի որ գյուղ տեղափոխվելու հետ համաձայն չես, զինվորական եմ դառնալու»: Ամուսինս շատ էր արտագնա աշխատանքի մեկնում, Շալիկոս դա չէր սիրում, երբ Ռուսաստանի անուն էին տալիս, դեպրեսիայի մեջ էր ընկնում. «Ի՞նչ կա Հայաստանից դուրս, այստեղ ամեն ինչ շատ լավ է»: Ծառայում էր, դեռ պատերազմ չկար, օգոստոսին զրուցում էինք, ասաց. «Մամ, այստեղ խոսել եմ ու որոշել՝ ծառայությունս վերջանալուց հետո կմնամ Մատաղիսում»: Արցախը շատ էր սիրում, մի բան կար այդ հողի մեջ, որ երեխաներին այդպես ձգում էր: Մատաղիսը հինգ մատի պես էր ճանաչում, երդմնակալության ժամանակ, երբ գնացինք իր մոտ, ինձ ասաց. «Կարծես մեր գյուղը լինի, այնքան նման է: Այստեղ կապրեմ, Հայաստանից էլ կապս չեմ կտրի»: Ի դեպ, մինչ ծառայության մեկնելը զինկոմիսարիատում ընտրել էր «Ես եմ» ծրագրով եռամյա ծառայության տարբերակը: Արդեն պլաններ էր կազմում, շատ ոգևորված էր: Այդ ժամանակ կարողացա իրեն համոզել, որ ծառայությունից վերադառնալուց հետո նոր միայն, եթե ցանկանա, կայացնի նման կարևոր որոշում, ինչպիսին զինվորական դառնալն է: Ծառայելու ժամանակ, երբ զրուցում էինք, զինվորական դառնալու հստակ որոշում էր կայացրել: Ասում էր. «Մա՛մ, ինձ լեյտենանտի կոչում կտան: Քեզ համար էլ տեղ կանեմ, կգաս ինձ մոտ, կաշխատես որպես բուժքույր»: Ես մասնագիտությամբ բուժքույր եմ: Պլաններ շատ ուներ, բայց, ավաղ, պատերազմն ամեն ինչ իրար խառնեց»:

Սեպտեմբերի 27-ին պատերազմ էր: Տիկին Գեղեցիկը նշում է՝ որդին մշտապես ասում էր, որ խստացված զորավարժանքներ են. «Երևի հոկտեմբերի 8-ն էր: Գուցե տագնապն այլ էր, Շալիկոս ասաց. «Մա՛մ, եթե այս անգամ էլ հաղթահարենք, ուրեմն ամեն ինչ լավ կլինի, դրոշը ձեռքներիս կգանք»: Երբ արձագանքեցի, թե դու ասում ես, որ պատերազմ չկա, այդ դեպքում ի՞նչ դրոշ, Շալիկոս պատասխանեց. «Ես որ չասեմ, դու չգիտե՞ս, որ պատերազմ է, մա՛մ»»:

Ընտանիքի հետ վերջին զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին: «Դրանից հետո իրենից լուր չենք ունեցել: Հրադադարն էլ եղավ, իրենից էլի լուր չկար: Հույսով սպասում էինք, որ պետք է զանգեր: Փնտրում էինք իրեն բոլոր հնարավոր տեղերում, նաև զանգում բոլոր հնարավոր հեռախոսահամարներին, զանգերն անպատասխան էին մնում, մեզ թվում էր, որ գուցե կապերն են վատը: Որևէ լուր Շալիկոյից չունեինք: Նկարը տեղադրեցինք սոցիալական ցանցերում, մտածում էինք, որ գուցե այդ կերպ ինչ-որ տեղեկություն ստանանք: Արձագանքներ եղան: Նկարում էլի տղաներ կային, որոնց ևս փնտրում էին: Բայց էլի որևէ հստակ լուր չէինք կարողանում ստանալ: Դժվար էր իրեն գտնելը, քանի որ մեզ պատերազմի օրերին չէր ասում, թե որտեղ է, որ գոնե տեղանքով կողմնորոշվեինք: Մյուս կողմից՝ միշտ այնքան լավատես էր, դա մեզ հույս էր ներշնչում, որ ինքը հավանաբար ապահով տեղում է, ուղղակի կապ չկա, հնարավորություն չկա մեզ զանգահարելու: Երբեք մեզ տագնապալի լուր չէր հայտնում: Մի ծանոթ ունեինք, որ պատերազմի ընթացքում մեզ հանգստացնում էր, հույս տալիս, որ ամեն ինչ կարգին է: Բայց հոկտեմբերի 15-ից հետո նա էլ ասաց, թե այլևս տեղեկություն չունի: Գուցե նաև մեզ հուշում տվեց, բայց չհասկացանք»:

Նոյեմբերին մի օր տիկին Գեղեցիկի զանգերից մեկին վերջապես պատասխան է լինում: «Պարբերաբար զանգահարում էի բոլոր համարներին, զանգերս անպատասխան էին մնում: Բայց այդ օրը մի տղա պատասխանեց, ասացի, որ Շալիկոյին եմ փնտրում, անուն ազգանուն հայրանունն ասացի, նշեց, որ միասին են ծառայել, ներսումս հույս արթնացավ: Խնդրեցի հեռախոսը Շալիկոյիս փոխանցել, ասաց, որ չի կարող և այլն: Անգամ սկսեցի Շալիկոյիս վրա բարկանալ, որ չի զանգել տուն, մեզ չի ասել, որ ամեն ինչ կարգին է: Այնքան հույս ունեի, որ իր հետ չի կարող վատ բան պատահել: Բայց կողքից ձայներ լսեցի՝ ասա՛, ասա՛: Պատմեց՝ հոկտեմբերի 13-ին գնում էինք, իրենք մեր առջևից էին գնում, հետո մենք վերադարձանք, իրենք՝ ոչ: Տարակուսանքի մեջ ընկանք, այդ ինչպե՞ս»: Շալիկոն անմահացել է հոկտեմբերի 13-ին: Ընտանիքը 40 օր փնտրել է որդուն բոլոր հնարավոր տեղերում: Շատ հետո Շալիկոյի մայրիկը կիմանա, որ որդին, բացի իր ծառայության վայրից՝ Թալիշից, եղել է պատերազմի թեժ կետերում՝ Ջրական, Մարտունի, Իշխանասար, Օմարի լեռնանցք: Շատ հավանական է, որ սա էլ ամբողջը չէ: «Զինգրքույկի մեջ գրել էր իմ անունը, թե այդ պահին իր մտքով ինչ էր անցել, չեմ կարող ասել: Հիմա մտածում եմ՝ գուցե վիրավոր է եղել կամ ծանր վիճակում, իմանալով, որ հայրիկն այստեղ չէ այդ օրերին, իմ անունն է գրել, որ կարողանան շուտ գտնել ինձ»:

Շալիկոն երկու քրոջ միակ եղբայրն է: Ինչպես հազարավոր ընտանիքներում, նրանց ընտանիքում էլ մեկը մյուսի թիկունքն ու ուժն են դարձել: Մայրիկն այսօր ուժ է ստանում որդուց: «Երբ ինչ-որ բան եմ նախաձեռնում, որ պետք է անեմ, երբ դժվարություններ եմ ունենում, նայում եմ Շալիկոյիս նկարին և կարծես ուժ ստանում, կարծես ներքին մի ձայն ինձ հուշի՝ մա՛մ, սա այսպես պիտի անես: Երբ ինչ-որ բան անելիս իր անունն եմ տալիս, անկախ իրենից, կարծես ստացվի անելիքս ու այն էլ հեշտությամբ: Նա կարծես իմ ուղեկիցը լինի, ինձ հուշումներ տվողը»:

Հ. Գ. - Հետախույզ-դիպուկահար Շալիկո Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Գյումրու «Շիրակ» պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное