Բրազլիայում հայտնաբերվել է 360 կգ կշռով զմրուխտ (ֆոտո)
ՖՈՏՈԲրազլիայի հանքագործները Կարնաիբա հանքում, 200 մետր խորության մեջ ավելի քան 360 կգ կշռող, 1.3 մետր բարձրություն ունեցող հսկա զմրուխտ են հայտնաբերել։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ զմրուխտը վաճառել են հանքատերերից մեկին։ Սեփականատերը պատրաստվում է զմրուխտը ներկայացնել թանգարաններում և գրադարաններում։
2001թ-ին Բրազիլիայում հայտնաբերվել էր հսկա զմրուխտ, որը 20 կգ-ով ավելի ծանր էր՝ 380 կգ, իսկ նրա արժեքը կազմել էր 300 մլն դոլար։ Մի քանի տարի շարունակ զմրուխտը եղել է ԱՄՆ-ի և Բրազիլիայի կառավարությունների վիճաբանության առարկա։ Սակայն այն մնացել է ԱՄՆ-ում։