Բաքվում այսօր կշարունակվի Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Բաքվի զինվորական դատարանում այսօր կշարունակվի Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրգործերով դատավարությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրա փաստաբան Ավրաամ Բերմանը միջնորդել է իր պաշտպանյալի հետ առանձին հանդիպման մասին։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և հանդիպման հնարավորություն է տրվել։
Ըստ հայկական աղբյուրների տեղեկությունների՝ դատավարության ժամանակ գործն աղավաղված են թարգմանել, նրա փաստաբանը միջնորդություն է ներկայացրել թարգմանչին բացարկ հայտնելու վերաբերյալ։ Բացի այդ, նախորդ նիստին դատախազը սկսել է ընթերցել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։
Ակնկալվում է, որ դրա ընթերցումը կշարունակվի այսօրվա նիստին։ Հավելենք, որ Արցախի մյուս ղեկավարների ու պաշտոնյաների՝ շուրջ 15 անձի նկատմամբ հարուցված շինծու քրգործերը քննվում են առանձին: