«Արարատ-Արմենիան» ոչ ոքի է խաղացել «Սպարտակոս Կիտիոյի» եւ «Ախիրոնաս-Օնիսիլոսի» հետ
ՍՊՈՐՏ
Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» Կիպրոսում հունվարի 28-ին անցկացրել է երկու ստուգողական հանդիպում տեղի երկրորդ լիգայի թիմերի հետ։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 1:1 հաշվով ոչ ոքի է խաղացել «Սպարտակոս Կիտիոյի» հետ։ Երեւանյան ակումբի գոլը խփել է Էրիկ Օկանսին։
Օրվա երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» 3:3 հաշվով ոչ ոքի է խաղացել «Ախիրոնաս-Օնիսիլոսի» հետ։ Հայկական թիմից գոլերը խփել են Ժիրայր Շաղոյանը, Ջոնաթան Դուարտեն ռւ Ալեկսանդր Պավլովեցը։