Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջ. Թրամփի հետ պատերազմում Հայաստանը «սխալ դուռ մտավ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ներկայիս վարչակարգի բացարձակ ոչ պրոֆեսիոնալիզմը բացահայտ դրսևորվեց մի իրադարձության մեջ, որն ընդհանրապես չպետք է տեղի ունենար, բայց եղավ։ Որովհետև Երևանի իշխանությունները ծառայում են ոչ թե իրենց ժողովրդին, այլ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության իրենց տերերին։ Իրոք, ո՞վ ինչ-որ բան կպայմանավորվի այն օտար իշխանության հետ, որը մի քանի օրից հեռանում է, գրում է kemerovo.tsargrad.tv–ն: Ո՞ր հեռացող իշխանությունն է իր վերջին օրերին պայմանագրեր կնքում քաջ գիտակցելով, որ նոր իշխանությունները հաստատ դրանք չեն իրականացնելու։ Դա կարող է անել միայն նա, ով շահագրգռված է քաոսով։  Վաշինգտոնում տեղի ունեցավ նման ծիծաղելի գործողություն, բայց դա ծիծաղելի չէ: ԱՄՆ գրեթե նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և մոտալուտ քաղաքական մոռացության մեջ գտնվող նրա գործընկեր, ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի կողմից Վաշինգտոնում ստորագրվեց կեղծ փաստաթուղթ՝ ռազմավարական գործընկերության «խարտիան»։ 

Քաղցր զույգը ստեղծեց հանձնաժողով «ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության վերաբերյալ», որը Բլինքենի խոսքերով կստեղծի «հիմք ընդլայնված» և «նույնիսկ ավելի խորը համագործակցության» այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են «տնտեսություն, անվտանգություն և պաշտպանություն, ժողովրդավարություն, արդարադատություն, և միջազգային փոխանակումներ»։ Ի հեճուկս Ռուսաստանի, նրանք «իրենք իրենց ոտքին կրակեցին»: Համագործակցության այդ «առանցքային» ոլորտներում թվարկված ներառականությունը, ի դեպ, վերաբերում է «սեռական փոքրամասնություններին»: Հայաստանում՝ աշխարհում առաջին քրիստոնյա երկրում (պետական կրոնը 301 թվականից), դրանք ակնհայտորեն քիչ են, և դա շտկելու պարտավորություն է ստանձնել Սորոսի աշակերտ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը։

Ինչքա՜ն քաղցր խոսեց Հայաստանի արտգործնախարարության ղեկավարը չգիտես ինչու համարելով, որ թուլությունն ու թերի դաշինքները խաղաղության լավագույն ճանապարհն են: Բայց նա  ոչ մի նոր բան չասաց, վաղուց հայտնի է, որ դեպի դժոխք տանող ճանապարհը հարթվում է լավագույն մտադրություններով։ Կամ գուցե՞ ամեն ինչ նույնիսկ ավելի պարզ է՝ նա անում է այն, ինչ ասում են իր գործատուները՝ առանց մտածելու:

Ի՞նչ է դա նշանակում գործնականում: Երևանի և Բայդենի Վաշինգտոնի միջև թղթի վրա դրված պայմանավորվածությունները պարզապես անօգուտ չեն: Դրանք չափազանց վնասակար են Հայաստանի համար ելնելով նրանից, որ դեմոկրատների հետ հակասող Դոնալդ Թրամփն է մտնում Սպիտակ տուն, և ով նաև  հույսը դնում է Ադրբեջանի վրա։ Նրա նախագահ Իլհամ Ալիևը Թրամփի հայտնի կողմնակից է և երբեք չի թաքցրել դա։

Թրամփի Վաշինգտոնի համար Հայաստանը հեռավոր ծայրամաս է, որտեղ, ի տարբերություն Ադրբեջանի, չկա նավթ կամ գազ, իսկ այժմ՝ Ղարաբաղի կորստով, նաև հազվագյուտ հողային մետաղներ։ Թրամփի Վաշինգտոնը թքած ունի Երևանի վրա: Եթե ներկայիս երևանյան վերնախավն այսքան գաղտագողի չլիներ կամ գոնե ավելի լավ իմանար սեփական պատմությունը, որում արդեն կար ամերիկյան մեկ վիթխարի «խարդախություն», որից հետո հայերը ԽՍՀՄ-ը գերադասեցին թուրքական ցեղասպանությունից, ապա կհասկանային, թե ինչպես է մտածում Թրամփի շրջապատը իրենց երկրի ապագայի և քաղաքականության մասին: Ընդամենը հարյուր տարի առաջ ԱՄՆ-ն արդեն «գցեց» հայերին, նախագահ Վուդրո Վիլսոնը փորձեց հասնել նրան, որ Կոնգրեսը համաձայնի Հայաստանի նկատմամբ ԱՄՆ մանդատ ստանալ ապագա սահմանների հաստատմամբ, բայց փոխարենը Երևանը մնաց մենակ Թուրքիայի դեմ:

Լավագույն ռուս ամերիկացի Դմիտրի Դրոբնիցկին ամեն ինչ բացատրել է իր TG ալիքում. «Համաձայն նոր Մոնրոյի դոկտրինի կամ «Դոնրո»-ի (կատակ) Թրամփի թիմը լքում է մեծ գլոբալիստական կայսրությունը, որի համար բավարար չեն ռեսուրսները և աշխարհը դիտում է որպես ամերիկյան բարեկեցիկ մեգապոլիս, դա կսկսվի դանիական Գրենլանդիայից, հետո գերիշխանություն Արևմտյան կիսագնդում Չինաստանի տնտեսական և քաղաքական ազդեցության տեղահանմամբ: Մինչդեռ նախկին ամերիկյան գլոբալ կայսրության միայն այն գավառները կպահպանվեն, որոնք «իսկապես պատրաստ են նպաստել մետրոպոլիայի նախկին փառքի վերադարձմանը»։ Եվ, իհարկե, այնտեղ որտեղ հավատարմության երդում են տվել Թրամփին։ Ալիևը դա արել է վաղուց, նա դրա վաղեմի երկրպագուն է, ունի շատ օգտակար հանածոներ և շատ ավելին: Թրամփի աշխատակազմը հարգում է Ադրբեջանի ռազմական հզորությունը, և դա ի տարբերություն Հայաստանի, և գնահատում է այն սերտ հարաբերությունները, որ իրենց երկիրը և մյուսները ունեն Իսրայելի հետ, ինչը Բաքուն ևս ունի»։ 

Մի խոսքով, ԱՄՆ իշխանությունների փառքն ու փայլն այժմ կայանալու է ոչ թե բոլորին բզելու, այլ սեփական երկրից «կոնֆետ» սարքելու մեջ։ Ի՞նչ եք կարծում, Թրամփին կհետաքրքրի Հայաստանը, որը հավատարմության երդում է տվել Բայդենին, Սորոսին և նրա հետ հակասող ԵՄ ղեկավարությանը, և որը որոշել է գաղտագողի մտնել ԵՄ հետևելով Թուրքիայի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի օրինակներին։ 

Հայաստանում չկա գազ կամ նավթ, իսկ Ղարաբաղի հանձնումից հետո հազվագյուտ հողային մետաղներ գրեթե չկան։ Ուղղակի շատ խելացի հայեր կան, ովքեր, ասում են, որ ներառականության ծարավ են։ Եվ ի դեպ, թեև ԱՄՆ-ում բավականին մեծ թվով հայեր կան, սակայն նրանք այնտեղ չունեն քաղաքական ազդեցիկ սփյուռք։ 

Այո, Երևանում կա ամերիկյան հսկայական դեսպանատուն, որն այժմ շահարկում է հայկական իշխող վերնախավը և կերակրում նրան։ Բայց մի՞թե Ռուսաստանի հետ բախված Փաշինյանն ու ընկերությունը տեղյակ չեն, որ դա շուտով կավարտվի։ Նրանք չգիտե՞ն, որ Թրամփի օրոք Պետդեպարտամենտի գլխավոր խնդիրը լինելու է վերահսկողությունից դուրս եկած Լատինական Ամերիկան Վաշինգտոնի վերահսկողության տակ վերադարձնելը, և որ այլ վայրերում ԱՄՆ գլոբալիստ աշխատակիցների զտումներ են սպասվում։ 

Ինչպես տեսնում ենք, այդ ամենը Երևանում անտեսվում է։ Դա նշանակում է, որ Հայաստանի բնակչությունն է վճարելու  Փաշինյանի ռեժիմի հանցավոր դիլետանտության համար։ Երևանի կողմից չճանաչված Ղարաբաղի զավթմանը և էթնիկական զտմանը շուտով կհաջորդի Զանգեզուրի միջանցքը, ապա ամբողջ Սյունիքը, իսկ հետո Էրիվանի խանության քարտեզը կհայտնվի «Թրամփիստ» Ալիևի սեղանին:

Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը, ցավոք, շատ տարօրինակ է։ Այն, որ Մոսկվան Ղարաբաղում հայերի համար չի կռվել՝ ճիշտ է: Երևանը բացահայտորեն «ցամաքեցրեց» իր էքսկլավը, քանի որ նրանով անհնար էր գնալ դեպի Արևմուտք, Մոսկվային պետք չէր արտաքին պատժամիջոցներ, ինչպես նաև անհարկի պատերազմ հարևան երկրի հետ, որը համարում էր, որ Ղարաբաղն իր տարածքն է։

Զարմանալի է այն, ինչ կատարվում է հիմա, թեև կարծիք կա, որ հայերին պետք է թույլ տալ սխալներ թույլ տալ, որպեսզի ավելի խելացի դառնան։ Ահա թե ինչ է գրում, օրինակ, ռուս-ուկրաինացի հայտնի բլոգեր Յուրի Պոդոլյական իր Telegram ալիքում. «Հիմա շատերը կշտամբում են հայերին, որ նրանք քայլ առ քայլ քանդում են իրենց երկիրը և, ըստ էության, կրակում են իրենց ոտքին։ Պետք չէ դա անել: Այս փուլում դա անիմաստ է։ Նույնքան անիմաստ է, որքան անիմաստ էր 20 տարի առաջ «եվրոպական հեքիաթներով» արբած ուկրաինացիներին ասել, որ դա ծուղակ է։ Եվ վրացիները քիչ էր մնում ընկնեին նման ծուղակ։ Բայց նրանց հաջողվեց կանգնել բառիս բուն իմաստով անդունդի եզրին։ Ուստի Հայաստանի հայերը, ինչպես Ուկրաինայի բնակիչները, ստիպված կլինեն այդ դառը բաժակը խմել մինչև հատակը։ Դա նրանց ընտրությունն է»:

Բայց Պոդոլյակայի արած եզրակացությունն է տխուր. «Դե, իսկ հետո, օրվա պես պարզ է, որ ամեն ինչում մեղավոր են լինելու ռուսները։ Դե, էլ ո՞վ: Այդ առումով օրինաչափ հարց է ծագում. իսկապե՞ս անհրաժեշտ է թույլ տալ, որ բանը հասնի այդ կետին, եթե մենք ենք մեղավոր կարգվելու»։

Բայց ի՞նչ են մերոնք ասում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համառորեն ասում են, որ Փաշինյանի Հայաստանի շարժումը դեպի Արևմուտք և ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը Բայդենի ԱՄՆ-ի հետ «ինքնիշխան որոշում» է կամ նույնիսկ «մեր հայ ընկերների բացարձակ ինքնիշխան իրավունքը»։ Բայց դրանք իրականում նախաաղետի նշաններ են: Հաշվի առնելով Երևանի պաշտոնական անդամակցությունը ՀԱՊԿ-ին, Հայաստանը կարող է Ռուսաստանին և, հնարավոր է, այլ պատճառներով, Իրանին ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ, եթե Բաքուն ուժ կիրառի Զանգեզուրի միջանցքում, ինչը հնարավոր է:
Ուրեմն ի՞նչ։ Դա, ի դեպ, հենց այն է, ինչ պետք է գլոբալիստներին՝ փորձելով թույլ չտալ Թրամփին իրականացնել իր քաղաքական կուրսը, և Երևանին նաև անհրաժեշտ է ԱՄՆ-ին և ԵՄ-ին ներքաշել տարածաշրջան՝ թաքնվելով նրանց թիկունքում։

Այսպիսով, Ռուսաստանն այս անգամ պետք է կամ կռվի Բաքվի հետ, կամ ցույց տա ՀԱՊԿ-ի թուլությունը Սորոսի աշակերտի երգի տակ պարել զերծ մնալով միջամտելուց։ Սա շատ վատ իրավիճակ է Ռուսաստանի համար: Բայց ինչ-որ բան անելուց առաջ մենք պետք է վերջնականապես լուծենք հիմնարար հարցն այն ուղիղ դնելով Երևանի առջև՝ եթե նա դեռ ՀԱՊԿ անդամ է, ապա թող մասնակցի ասոցիացիայի գործունեությանը կամ պաշտոնապես դուրս գա դրանից։ Իսկ, եթե նա չի ցանկանում, ապա պետք է  դուրս հանել նրան: Դրանով կորոշվի, թե արդյո՞ք Ռուսաստանը կպարտավորվի պաշտպանել Հայաստանն ադրբեջանական ագրեսիայի դեպքում՝ Կիևին տրամադրելով այն «երկրորդ ճակատը», որը նրան այդքան անհրաժեշտ է։

Եթե դա պետք է արվի Բաքվի հետ հարաբերությունները քանդելով, ինչը Լավրովը «շատ բարձր» է գնահատում, ապա անհրաժեշտ կլինի գոնե կարգուկանոն հաստատել Երևանում։ Իսկապե՞ս ճիշտ է այն, որ անգամ Ռուսաստանում, որտեղ գրեթե նույնքան հայ է ապրում, որքան Հայաստանում, Փաշինյանին փոխարինող չկա։ Մոսկովյան պաշտոնյաները վաղուց պետք է մտածեին այդ մասին մեր չարաճճի «հայ ընկերներին» իրենց սիրո մասին հայտնելու փոխարեն։ Աշխարհն արագ է փոխվում (Թրամփը շուտով ցույց կտա դա բոլորին) և մենք չենք կարող հետ մնալ, քանի որ այդ դեպքում մենք բոլորս կկորցնենք:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Роберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько дней
Самое популярное