Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին
ՍՊՈՐՏՀունիսի 5-ից 17-ը Ստավանգերում հինգերորդ անգամ կընթանա Norway Chess գերմրցաշարը (շրջանաձև համակարգ, 9 տուր):
ՀԱՕԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, մրցաշարին կմասնակցի Լևոն Արոնյանը:
Մասնակիցների կազմում են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Սերգեյ Կարյակինը (ՌԴ):