Արցախ գնացողներին խորհուրդ են տալիս երթևեկել Սյունիքի մարզով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Շահումյան-Սոթք ավտոճանապարհի 25 կմ-ին իրականացվելու է արհեստական քարաթափում պայթեցման միջոցով:
Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայությունը զգուշացնում է. «Ս.թ. մայիսի 23-ին, տվյալ ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու և բոլոր տեսակի ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Մ-12 (Սյունիքի մարզով) ավտոճանապարհով»։
Աղբյուր` Panorama.am