Կաթնաշոռով բուլկիներ
ՖՈՏՈԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձվի դեղնուց - 1 հատ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- վանիլին - 0,5 թ/գդ
- աղ - 1/4 թ/գդ
- կաթ - 250 մլ
- ալյուր - 500-550 գր
- խմորիչ - 1 ճ/գդ
- կարագ - 80 գր
- Միջուկի համար՝
- կաթնաշոռ - 500 գր
- շաքարավազ - 2-3 ճ/գդ
- ձու - 1 հատ
- վանիլին - 0,5 թ/գդ
- Վրան քսելու համար՝
- ձու - 1 հատ
- կաթ - 1 ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Ձուն, վանիլինը, աղն ու շաքարավազն իրար հետ հարում ենք։ Ավելացնում ենք տաք կաթն ու խառնում ենք։ Ալյուրը խմորիչի հետ խառնում ենք և աստիճանաբար ավելացնում ենք դեղնուցներով զանգվածին։ Սկզբում թիակով ենք խառնում, այնուհետև ձեռքերով խմոր ենք հունցում։ Վերջում ավելացնում ենք փափկեցրած կարագը և խմոր ենք հունցում։ Խմորը պետք է լինի համասեռ և փափուկ։ Խմորով ամանը սննդային փաթեթով կամ սրբիչով ծածկում ենք, 1-1,5 ժամով տաք տեղ ենք տեղափոխում, որպեսզի խմորը հանգստանա։

- Պատրաստի խմորը զգալիորեն չափերով ավելանում է։ Պատրաստում ենք միջուկը։
Կաթնաշոռը ձվերի, շաքարավազի և վանիլինի հետ հարում ենք։
- Խմորից ոչ մեծ միանման գնդեր ենք ձևավորում, դնում ենք յուղապատ տապակի մեջ` իրարից որոշակի հեռավորության վրա։ 20 րոպե թողնում ենք, որպեսզի խմորը բարձրանա։ Այնուհետև յուրաքանչյուր գնդի մեջտեղի հատվածում փորվածք ենք անում և միջուկը լցնում մեջը։

- Կաթն ու ձուն խառնում ենք իրար և քսում ենք բուլկիների վրա։

- 10 րոպե հանգիստ ենք թողնում, այնուհետև բուլկիները տեղափոխում ենք մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 25 րոպե թխում ենք մինչև ոսկեգույն դառնան։ Պատրաստի բուլկիները դնում ենք ցանցի վրա, որպեսզի սառչեն։

Այսպիսով, շատ համեղ, փքուն և անուշաբույր բուլկիներ, որոնք շատ հարմար նախաճաշ են Ձեր բալիկների համար: