Զոհվել է Գևորգ Կիզիրյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ուկրաինայում տավուշեցի է զոհվել Ռուսաստանի Ռյազան քաղաքում օրերս հուղարկավորել են ծագումով Բերդ համայնքի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղից Գևորգ Կիզիրյանին։
Նա ՌԴ քաղաքացի էր, 30-անց տարիքի։ Ուկրաինայում ընթացող պատերազմի ընթացքում օդից հարված է հասցվել զինծառայողների խմբին, որի մեջ եղել է Գևորգը։ Զինվորական հոսպիտալում նրա ձեռքը, ոտքը անդամահատել են, հույս կար, որ նա կապրի, սակայն վիճակը վատթարացել է։
Գ․ Կիզիրյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել Ռյազանում։ Տավուշի սահմանագոտուց սերված այլ երիտասարդներ ևս նախկինում զոհվել են Ուկրաինայում։