Ո՞ր բանջարեղենն է նվազեցնում նիկոտնի վնասակար ազդեցությունը
ՖՈՏՈԳիտնականներն ապացուցել են, որ թոքերի վրա ծխախոտի վնասակար ազդեցությունը հնարավոր է էականորեն նվազեցնել՝ գազար ուտելով:
Օրվա սննդակարգ ներառելով վիտամին E-ով և բետա-կարոտինով հարուստ այս բանջարեղենը՝ հնարավոր է կրճատել առողջությանը սպառնացող ռիսկերը: Բանն այն է, որ ծխելու հետևանքով թոքերում առաջանում են ազատ ռադիկալներ, իսկ գազարը չեզոքացնում է դրանք:
Գազարն օգտակար է նաև այն մարդկանց համար, ովքեր չեն ծխում, քանի որ օդի աղտոտվածությունը նույնպես հանգեցնում է օրգանիզմում ազատ ռադիկալների առաջացմանը, պարզապես ծխողների վրա դրանք ավելի շատ են ազդում: