Սանկտ Պետերբուրգում այսօր կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, Փաշինյանը չի մասնակցի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍանկտ Պետերբուրգում այսօր կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Մասնակիցները կարծիքներ կփոխանակեն արդիական միջազգային հարցերի, ինչպես նաև համագործակցության շրջանակում փոխգործակցության վերաբերյալ:
Կքննարկեն 2025 թվականին Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստական աշխատանքները։ Այդ հանդիպման ընթացքում որևէ փաստաթուղթ ստորագրել չի նախատեսվում։
Նշենք՝ Հայաստանը չի մասնակցի գագաթնաժողովին։ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել է, թե վարակվել է քովիդով։