Միլիարդատերերի շաբաթը. Վարդանյանին ցմահ ազատազրկում, Բակալչուկի կինոն, մեղադրանք Աբրամովիչին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի դատախազությունը 45 նոր մեղադրանք է առաջադրել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որի համար նրան սպառնում է ցմահ ազատազրկում, Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը որոշել է ֆիլմ նկարահանել մարկետպլեյսի «դարաշրջանի» մասին։ Դմիտրի Ռիբոլովլևը կարող է ձեռք բերել բրազիլական «Վասկո դա Գամա» ֆուտբոլային ակումբը: Մոլդովայում Ռոման Աբրամովիչին մեղադրել են նախագահական ընտրություններին միջամտելու մեջ։ forbes.ru-ն ներկայացրել է Ռուսաստանի խոշորագույն գործարարների մասնակցությամբ շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։
Ադրբեջանի դատախազությունն Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 հոդվածներով 45 նոր մեղադրանք է առաջադրել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նրա փաստաբաններն իրենց հայտարարության մեջ նշել են, որ եթե ձեռնարկատերը մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Վարդանյանին առաջադրված մեղադրանքները ներկայացված են ադրբեջաներեն գրված 100 հատորով, որոնք ունեն ընդհանուր 25000 էջ։ Միևնույն ժամանակ, գործի նյութերը թաքցվում են հանրությունից և անձամբ մեղադրյալից պատճառաբանելով, որ դրանք վերաբերում են Ադրբեջանի ազգային անվտանգությանը։ Բացի այդ, մեղադրյալին և նրա պաշտպանությանը չեն տրամադրվել գործի նյութերի պատճենները և նրանց թույլատրվել է միայն դիտել նյութերն առանց պատշաճ թարգմանության, սահմանափակ ժամանակով և առանց նշումներ անելու իրավունքի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը