5,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուբայի մոտակայքում 5,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Բարտոլոմե Մասո քաղաքից 52 կմ հարավ-արևելք՝ մոտ 53 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 13 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։