«Wildberries»-ում կտրուկ թանկացումներ են. ի՞նչն է պատճառը (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱմանորին ընդառաջ բացի սննդի թանկացումներից նաև թանկանում են հագուստը, կոշկեղենը, ամանորյա զարդարանքները։
Հետաքրքիրն այն է, որ ոչ միայն տեղի խանութներում են թանկանում, այլև՝ օնլայն առևտրի հարթակներում։
ArmLur.am-ին քաղաքացիները հերթական անգամ ահազանգում են, որ Wildberries օնլայն առևտրի հարթակում դեկտեմբերի 15-ից հետո վաճառվող ապրանքատեսակների գները կտրուկ բարձրացել են, այդ թվում՝ հագուստները, ամանորյա զարդարանքները, սնունդը, ինչն էլ կապում են ամանորյա թանկացումների հետ։
Սա առաջին դեպքը չէ, երբ օնլայն առևտրի հարթակը տհաճ անակնկալներ է մատուցում այդ ցանցից օգտվողներին, չնայած այն հանգամանքին, որ հավելվածից օգտվողներն ավելի շատ են։
Հիշեցնենք, որ դեռ ամռանն էլ Wildberries օնլայն հարթակից օգտվողներն ահազանգում էին, որ իրենց գնած ապրանքը շաբաթներ շարունակ չէր հասնում իրենց, սակայն խնդիրը լուծվեց։