Հայաստանի իշխանություններին պատասխանել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը. «Ստում են այնպես, ասես շնչում են»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հնչեղ հայտարարություն է արել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ, գրում է Dzen.ru-ն։
Բորդյուժան նախ հիշեցրել է, որ Երևանը միշտ մեծ օգնություն է ստացել Մոսկվայից և ՀԱՊԿ անդամ երկրներից։ Երբ Հայաստանի ղեկավարությունն ասում է, որ գրեթե Ռուսաստանն է հեղաշրջումներ նախապատրաստում երկրում, ՀԱՊԿ-ից օգնություն չի եղել, դա բացարձակապես ճիշտ չէ, ընդգծել է նա։ Կազմակերպության նախկին գլխավոր քարտուղարն ասել է, որ իր աչքի առաջ է հակառակը տեղի ունեցել: «Եվ՛ Հայաստանի զինված ուժերը, և՛ ողջ Հայաստանի ուժային կառույցները վիթխարի օգնություն են ստացել՝ կազմակերպչական, գիտական և տեխնիկական աջակցություն Ռուսաստանի Դաշնությունից, գիտեք, դրանք փակ տվյալներ են, բայց եթե հաշվեք, թե որքան է ներդրել Ռուսաստանը Հայաստանի զինված ուժերում և ընդհանրապես Հայաստանում, ապա, կարծում եմ, դա շատ, շատ լուրջ գումար կլինի»,- նշել է Բորդյուժան։
Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կամ դուրս գալ դրանից։ «Նրանք են որոշում, թե ինչպիսի անվտանգության համակարգ է լինելու Հայաստանում, այսինքն` բարձրագույն քաղաքական ղեկավարությունը, եթե կարծում են, որ իրենց համար ավելի հարմար կլինի վարել այլ անվտանգության քաղաքականություն, ապա դա իրենց իրավունքն է»,- ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը։ Միաժամանակ Բորդյուժան ընդգծել է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամակցության կասեցումը վիթխարի սխալ է հիմնված առաջին հերթին բացարձակապես ոչ հավաստի տվյալների վրա։
Հատկանշական է այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ն անգամ անվանել է սպառնալիք Հայաստանի անվտանգությանը։ Փաշինյանը, ըստ երևույթին, մոռացել է, որ այդ կազմակերպությունը ստեղծվել է իր անդամ երկրներին պաշտպանելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը