Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից, երբ Վաշինգտոնից թույլտվություն ստանա․ Ալիև
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը փաստացի դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), իսկ դե–յուրե կլքի կառույցը, երբ Վաշինգտոնից թույլտվություն ստանա։ Այս մասին Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը (ВГТРК) և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Պարզ է, թե ուր է գնում Հայաստանը, որը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ–ից։ Մեր տվյալներով` միակ պատճառը, թե ինչու մինչև հիմա դե–յուրե դուրս չի գալիս կառույցից, այն է, որ Պետդեպից դեռ թույլտվություն չի ստացել։ Հենց ստանա, դուրս կգա»,– ասել է Ալիևը։