FIFA The Best. Մեսին առաջին տեղում նշել է Լամին Յամալին
ՍՊՈՐՏԱշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 37-ամյա ավագ Լիոնել Մեսին («Ինտեր Մայամի») ՖԻՖԱ-ի ամենաամյա քվեարկությունում առաջին տեղում նշել է Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալին, հաղորդում է AS-ը։
Մեսիի քվեարկությամբ՝ երկրորդ-երրորդ տեղերում են Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ՝ ֆրանսիացի Կիլիան Մբապեն եւ բրազիլացի Վինիսիուս Ժունիորը։
Կարիերայում առաջին անգամ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է Վինիսիուս Ժունիորը, որը 5 միավոր է գերազանցել երկրորդ տեղը զբաղեցրած Իսպանիայի հավաքականի եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին։