Բաքու է ժամանել Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Բաքու է ժամանել Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակություն](/timthumb.php?src=disc/17-12-24/54356b2eeb28c4bcf50e149a4d249549.jpg&w=780)
Բաքու է ժամանել Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակություն` գեներալ-լեյտենանտ Թունջայ Ալթուղի գլխավորությամբ։
Պատվիրակությունն այցելել է ադրբեջանական բանակի կենտրոնական հրամանատարական կետ։
Հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերի, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։