Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օձի պես. Փաշինյանը մեղադրում է Ռուսաստանին, բայց ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական իշխող վերնախավին պատել է ՀԱՊԿ-ի մերժման նոր ալիքը: Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարել է, որ իր իշխանության տակ գտնվող Հայաստանը երբեք չի վերադառնա այդ կազմակերպություն, գրում է politnavigator.net-ը։

Հակառուսական հաջորդ դեմարշի համար ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնը, որտեղ վարչապետը պատասխանել է պատգամավորների հարցերին և միևնույն ժամանակ մեկնաբանել Վլադիմիր Պուտինի խոսքերը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ այն մասին, թե ինչո՞ւ կազմակերպությունը չմիջամտեց ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքին: ՌԴ նախագահն իր դիրքորոշումը բացատրել էր նրանով, որ ԼՂՀ-ն չի ճանաչվել Երևանի կողմից, իսկ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից  ագրեսիա չի եղել։ Փաշինյանը կտրականապես չի համաձայնվել իրադարձությունների նման մեկնաբանության հետ և առանց մանրամասն վերլուծության կամ որևէ փաստարկի անմիջապես հնչեցրել է դաշինքում լինելու հանրապետության անհնարինության մասին, իբր դրսևորել է իր բուռն դժգոհությունը։

Սակայն Փաշինյանը թաքցրել է այն, որ 2021 և 2022 թվականներին իրավիճակի սրման բոլոր ժամանակահատվածներում Երևանից ՀԱՊԿ քարտուղարությանը ռազմական օգնության խնդրանքով պաշտոնական դիմումներ չեն եղել։ Ավելին, հենց ռուսական զորքերի և սահմանապահների առաջխաղացումը դեպի Հայաստանի արևելյան սահմաններ թույլ չտվեց ադրբեջանական զորքերին շարունակել հարձակումը Հայաստանի խորքեր։ Դեռ երեք ամիս առաջ ռուս սահմանապահները նույն Տավուշի և Սունիքի մարզերում գտնվել են Ադրբեջանի հետ սահմանազատման գծում, բայց սահմանազատման գործընթացի պատրվակով Փաշինյանի խնդրանքով նրանք հետ կանչվեցին։ Երևանը համաձայնեց զիջել գյուղերի և հայկական պապենական տարածքների մի մասը, հանձնեց ամրացված տարածքներ ու հենակետեր, ինչի պատճառով երկիրը ծածկվեց զանգվածային բողոքի ակցիաներով։ Փաշինյանը չի նշել, որ հենց Մոսկվան է փրկել Հայաստանին կործանումից այս և հետագա տարիներին երկրում ռուսական ռազմաբազայի, օդանավակայանի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինվորների առկայությամբ։ Հայաստանի վարչապետը համեստորեն լռել է այն մասին, թե ինչպես 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ինքը համաձայնեց Բաքվի բոլոր պայմաններին և ճանաչեց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական պատկանելությունը, թեև այնտեղ տեղակայված էին ռուս խաղաղապահներ, իսկ զինադադարի մասին համաձայնագիրը չէր խոսում ԼՂՀ-ի լուծարման մասին։ Հիմա այդ ազգային դավաճանությունը ներկայացվում է որպես հաղթանակ, իսկ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դիրքորոշումը որպես ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի պարտության միակ պատճառ։

Փաշինյանը պատգամավորական կորպուսի հետ շփման ժամանակ Մոսկվային նման կերպ պախարակելով ևս մեկ անգամ հավատարմություն ցուցաբերեց Վաշինգտոնին, կարծիք է հայտնել «Հայաստանի հականացիստական ​​ճակատ» շարժման համակարգող Հայկ Այվազյանը։ «Հայաստանն առանց այդ էլ չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Փաշինյանը սիրում է կոշտ ձևանալ: Ո՞վ և ինչպե՞ս է որոշում, թե արդյո՞ք անցել է անվերադարձելիության կետը։ Իսկ եթե, Փաշինյանի կարծիքով, այն անցվել է, ապա ինչո՞ւ նա դուրս չի գալիս այդ կազմակերպությունից։ Ամենայն հավանականությամբ, նման ելույթներով Փաշինյանը փորձում է ևս մեկ անգամ հաճոյանալ իր արևմտյան տերերին»,- նկատել է հասարակական գործիչը։

Եվ իսկապես, եթե Երևանն այնքան է ատում ՀԱՊԿ-ին, որը, ի վերջո, կրում է բոլոր ռազմական պարտությունների ու անհաջողությունների ողջ մեղքը, ապա ողջամիտ հարց է առաջանում, ինչո՞ւ Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես չի լքում կազմակերպությունը։ Ի վերջո, քանի որ արդեն «անցել են անվերադարձելիության կետը», Փաշինյանն ու նրա իշխող կուսակցությունն ունենալով ձայների մեծամասնություն թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում հեշտությամբ կարող են հավանություն տալ նման որոշմանը։ Բայց, չգիտես ինչու, այդ հարցով դեռ գրավոր բողոքարկում չկա։ Ինչո՞ւ։

Այվազյանը կարծում է, որ այդպիսով Փաշինյանն ապահովագրում է ոչ միայն իրեն՝ չհամարձակվելով գնալ նման քայլի, այլ նաև իր եվրոպացի ու արտասահմանյան կուրատորներին, քանի որ վախենում է նրանց մեղավոր կարգել։ Իսկապես, այդ դեպքում պահանջվող մեղավորներ չեն լինի, և անգլո-սաքսոնները կդառնան հետագա աղետալի իրավիճակի մեղավորը։ «Կարծում եմ, որովհետև երբ մենք դուրս գանք ՀԱՊԿ-ից, Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքով հետագա կորուստների ողջ մեղքն ընկնելու է Արևմուտքի վրա, որը համարժեք օգնություն և երաշխիքներ չի տալիս և չի տա»,- եզրափակել է փորձագետը։

Այսպիսով, Երևանը կշարունակի թաքնվել Մոսկվայի և ՀԱՊԿ-ի թիկունքում միաժամանակ հայհոյելով Ռուսաստանին ու ռուսներին բառերով և լրատվամիջոցներով պահանջելով Կրեմլից դուրս գալ հանրապետությունից և միաժամանակ ակտիվացնելով այդ թշնամական արշավը երկրի ներսում։ Միևնույն ժամանակ, կազմակերպությունից դուրս գալու մասին պաշտոնական հայտարարություն մոտ ապագայում հաստատ ՀԱՊԿ քարտուղարություն չի ուղարկվի, քանի որ ներկայիս նման խաղը չափազանց ձեռնտու է Փաշինյանին, ով մեղադրելով Պուտինին դավաճանության մեջ փրկում է սեփական կաշին։

Հետաքրքիր է այն, որ ՀՀ վարչապետը չեղարկել է նաև ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական խորհրդի Երևանի նիստը խնդրելով այն տեղափոխել Սանկտ Պետերբուրգ, քանի որ պարզվում է, որ ըստ Փաշինյանի, «Եվրասիական տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ողջունելի Հայաստանում»։ Միաժամանակ նա և իշխող արևմտամետ լիբերալ վերնախավը շարունակում են օգտվել ռուսական շուկայից և ներդրումներից ավելացնելով իրենց արտադրանքի առաջարկը և ստանալով ֆինանսական օգնություն։ Այդ կապակցությամբ հռետորական հարց է առաջանում. մինչև ե՞րբ է նման օձերը տաքանալու Ռուսաստանի կրծքին ու անընդհատ կծելու։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное