Վոլգոգրադցի հայտնի ռեստորատորը Հայաստանի բնակիչներին կարկանդակներով է կերակրելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎոլգոգրադյան հայտնի միլիոնատեր գործարար Եվգենի Կուպկոն, ով գործարկել է «Сушивесла» ու «БлинБери» ցանցերը, իր Telegram ալիքում խոսել է իր հայտնի կարկանդակների վաճառքի տան վայրի մասին։ Այս անգամ Երևանում բացվել նրա կարկանդակների խանութը, գրում է Bloknot-volgograd.ru-ն։
««БлинБери»-ն նոր մակարդակի է հասել, մենք բացեցինք առաջին կետը Հայաստանում, այն գտնվում է «Պրոսպեկտ Մոլ» առևտրի կենտրոնում: Հունվարին պայմանագիր կնքեցինք, այսօր ստացանք առաջին արդյունքը։ Բարի ախորժակ եմ մաղթում Երևանի մեր հյուրերին, մենք շարունակում ենք աճել»,- գրել է Կուպկոն։
Հիշեցնենք, որ Եվգենի Կուպկոն «Сушивесла» ու «БлинБери» ցանցերի ստեղծողն է, ինչպես նաեւ Little People բարեգործական հիմնադրամի հիմնադիրը։ Նա իր լայնածավալ բիզնեսը սկսել էր Վոլգոգրադից, և հիմա նրա հաստատությունները կարելի է գտնել Ռուսաստանի 20 մարզերում։
Կուպկոն նաև կարկանդակների խանութներ է բացել ԱՄԷ-ի էլիտար Dubai Marina տարածքում, որը կոչվում է Արաբական Վենետիկ, և Բլյուուոթերս կղզում։
Միևնույն ժամանակ, հավակնոտ գործարարը նախատեսում է կարկանդակների բիզնես սկսել Կենտրոնական Ասիայում՝ Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում: Կուպկոի նպատակն է մինչև 2030 թվականը բացել 1 հազար ռեստորան և «БлинБери»-ին դարձնել առաջատար իր հատվածում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը