Երկրաշարժ՝ 7 մագնիտուդ ուժգնությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Էպիկենտրոնը գտնվել է Ֆորտունա քաղաքից 56 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է 12 հազար մարդ: Օջախը գտնվել է 14 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Սան Ֆրանցիսկոյի բնակիչները նախազգուշացում են ստացել հնարավոր ցունամիի մասին։ Ավելի ուշ ցունամիի վտանգը հանվել է։