«Մուրացանի» հոսպիտալում բժիշկը հանել է զինծառայողի օրգանները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽաղաղապահ զորամասի նախկին զինծառայող, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 36-ամյա Դավիթ Հակոբյանը 2011թ․-ից պայքարում է իր կյանքի և առողջության համար։
Oragir.News-ի հետ զրույցում նախկին զինծառայողը պատմեց, որ իրեն անընդհատ խաբել են՝ ասելով, որ փոքր ժամանակ է հարկավոր՝ վիզայի հարցը լուծելու համար, որ կարողանա գնալ Գերմանիա՝ բուժում ստանալու։
Սակայն ըստ նրա՝ դրանք միայն խոստումներ են եղել։
Դավիթ Հակոբյանը պնդում է՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալում, բժիշկ Թունյան Գագիկն իր օրգանները հանել է, ապա կեղծել ամեն բան։
Դավիթը նշում է երկու վիրահատության է ենթարկվել, երկրորդը իր պնդմամբ՝ արվել է առաջին վիրահատության սխալները ուղղելու համար։
«Ինձ տարել են հոսպիտալ, որտեղ թողել են այդ վիճակով 25 ժամ։ Ինձ երկու անգամ վիրահատել են։ Իրենց նպատակն է ինձ սպանել։ Այսօր այս բոլոր մարդկանց պատճառով ձախակողմյան հատվածս պարալիզացվել է։ Իրենց վիրահատություններից հետո կարճ ժամանակում երկու նարկոզի հետևանքով գլխիս մեջ ինչ-որ գոյացություն է առաջացել։ 2011թ․-ին են այս մարդիկ ինձ վիրահատել, բայց դրա մասին ոչինչ չկա, կեղծել են ու դարձրել 2013 թվական։ Ես ինչ ասում եմ, թղթերով եմ ասում։ Ես գտնվել եմ կոմայի մեջ, սակայն իմ անունից թուղթ են գրել, որ ես բժշկի դեմ բողոք չունեմ»,- ասաց նա։
Նախկին զինծառայողի շեշտում է՝ նախկին բոլոր նախարարները գոնե իր հետ հանդիպել են, սակայն ներկայիս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երբեք չի հանդիպել իր հետ և չի պատասխանել իր դիմումներին։
«Սուրեն Պապիկյանին շատ դիմումներ եմ գրել, բայց երբեք չի պատասխանել կամ ընդունել ինձ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։