Հիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5կմ երկարությամբ հատվածը։
Ճանապարհի մոտ 26կմ-ն արդեն իսկ ասֆալտապատ է. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Մոտ 1կմ ճանապարհահատվածում շինարարությունը շարունակվում է
Ընթանում են նաեւ ճանապարհի կողնակների լրացման-հարթեցման, կահավորման աշխատանքները։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։