Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի հատուկ ջոկատայինները նորից արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների ուղղությամբ։ Ցուցարարները, չնայած դրան, շարունակում են բարիկադներ կանգնեցնել։
Երեկ գիշեր հատուկ ջոկատայինները շարունակել են բռնի ուժով՝ ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով ցրել Ռուսթավելի պողոտայում գտնվող ցուցարարներին՝ նրանց դուրս մղելով հարևան փողոցներ։
Բախումների վայրում տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել, որոնք փորձել են մարել իրավապահները:
Ցուցարարները հեռացել են, բայց չեն ցրվել՝ շարունակելով երգել Վրաստանի հիմնը։
Հաղորդվում է, որ РИА Новости-ի թղթակիցը վիրավորվել է անվտանգության ուժերի կողմից Թբիլիսիում խորհրդարանի մոտ ընդդիմության ցույցը ցրելու ժամանակ, երբ հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաներ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ։
Թղթակցի ձեռքերը, դեմքը և պարանոցը այրվել են:
Հիշեցնենք, որ չնայած Վրաստանի իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով շարունակում է ձևավորել երկրի գործադիր և օրենսդիր մարմինները, ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են չեղարկել համապետական քվեարկության արդյունքները ՝ դրանք կեղծված համարելով: