Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ «Մարտի 1-ի» գործով դատական նիստում մեղադրող դատախազը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացրեց։
Ըստ այդմ, հանրային մեղադրողը փոխել է վերագրվող արարքի իրավական գնահատականը և միջնորդել, որ «Մարտի 1-ի» գործով անցնող Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին մեղադրանք առաջադրվի պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով։