Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ալբանիա՝ Անկախության օր, Արևելյան Թիմոր, Բուրունդի և Չադ՝ Հանրապետության օր, Իրան՝ Նավատորմի օր, Պանամա՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1855- Ղրիմի պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում Մուրավլյովի ղեկավարած ռուսական զորքերը գրավել են Կարսը:

1859 - ծնվել է   հայազգի ռուսաստանցի լրագրող և հրատարակիչ Արտեմ Կոտելնիկովը:

1911 - ծնվել է   նկարիչ Կարապետ Տիրատուրյանը:

1915-վախճանվել է  հայ մանկավարժ և դերասան Սեդրակ Մանդինյանը:

1917- Թիֆլիսում ստեղծվել է Անդրկովկասյան կոմիսարիատը՝ վրացի մենշևիկների, էսեռների, հայ դաշնակցականների և ադրբեջանցի մուսաֆաթականների կոալիցիոն կառավարությունը, որի նախագահն է դարձել վրացի մենշևիկ Գեգեչկորին:

1918- վախճանվել է  գրող Գեղամ Տեր-Կարապետյանը: 

 -Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր, որոնց ժամանակ Անդրանիկին հաջողվել է մի շարք ադրբեջանական գյուղեր գրավել, մասնավորապես Աբդալյարը, բայց հետո նա ստիպված է եղել հետ քաշվել Գերյուսի:

1920- 11-րդ Կարմիր բանակի ուժերը Ղազախի հարավ արևելյան հատվածում հատել են Խորհրդային Ադրբեջանի և Հայաստանի սահմանագիծը և մտել Հայաստան:

1927- ծնվել է  ռեժիսոր-Սուրեն Առաքելյանը:

1937- վախճանվել է անասնաբուժության և կաթի մասնագետ Ավետիս Քալանթարը:

1962 - ծնվել է լեզվաբան, թարգմանիչ և քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանը:

1965- վախճանվել է նկարիչ Հարություն (Արիել) Աճեմյանը:

1974- շահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:

1989- Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է իր ստեղծած «Վոլսկու կոմիտեն» Արցախում:

1989- վախճանվել է ճարտարապետ Զավեն Բախշինյանը:

2005-Հայաստանյան միացյալ ընդդիմությունը Մատենադարանի մոտ անց է կացրել բազմամարդ հանրահավաք՝ կոչ անելով երկրի «ոչ լեգիտիմ իշխանություններից» ազատվելու գործընթաց սկսել:

2007- Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով արդարացվել է «Ռոյալ Արմենիա»-ի համասեփականատերը:

2008-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ը արձանագրել է 35 միլիոն 9 հազար 156 դոլարի կատարված և խոստացված նվիրատվություններ:

2009-Երևանի Մարզահամերգային համալիրում կայացել է ՀՀԿ  12-րդ համագումարը, որտեղ  կուսակցության նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը։ 

2014-կայացած «Հեռուստամարաթոն 2014»-ի արդյունքը եղել է 12․4 միլիոն դոլար:

2017-Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝  ապօրինի ռազմամթերք պահելու և հանցավոր ճանապարհով եվրո թղթադրամներ ստանալու մեղադրանքով:

2019- «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում նվիրաբերվել է 9 856 հազար դոլար, որը 2018-ի համեմատ 1 մլն 250 հազարով դոլարով պակաս է եղել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1627 —լեհ-շվեդական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Օլիվի ճակատամարտը, որն ավարտվել է Ռեչ-Պոսպոլիտայի  հաղթանակով:

1632– ծնվել է ֆրանսիացի երգահան, ջութակահար, դիրիժոր Ժան Բատիստ Լյուլլին:

1757 - ծնվել է անգլիացի նկարիչ և բանաստեղծ Ուիլյամ Բլեյքը:

1694– վախճանվել է ճապոնացի բանաստեղծ Մացուո Բասյոն:

1820– ծնվել է գերմանացի նշանավոր փիլիսոփա, մարքսիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ֆրիդրիխ Էնգելսը:

1859– վախճանվել է ամերիկացի ռոմանտիկ գրող Վաշինգտոն Իրվինգը:

1880 - ծնվել է ռուս պոետ Ալեքսանդր Բլոկը:

1881– ծնվել է ավստրիացի գրող, գրաքննադատ Ստեֆան Ցվայգը:

1899 —Երկրորդ անգլո-բուրական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Մոդդեր գետի ճակատամարտը:

1912 - Ալբանիան հռչակում է իր անկախությունն Օսմանյան կայսրությունից:

1916- վախճանվել է ամերիկացի գրող Հենրի Ջեյմսը:

1939- վախճանվել է բասկետբոլ խաղի ստեղծող Ջեյմս Նեյսմիթը:

1943 – սկսվել է Թեհրանի կոնֆերանսը, ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի, ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի մասնակցությամբ:

1954- վախճանվել է իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին:

1964- դեպի Մարս է ուղարկվել ամերիկյան  «Մարիներ-4» ավտոմատ կայանը:

1974 —«Մեդիսոն Սքվեր Գարդեն»-ում կայացած  էլթոն Ջոնի  համերգին իր վերջին ելույթն  է ունեցել Ջոն Լենոնը:

1975– Արևելյան Թիմորը հռչակել է իր անկախությունը Պորտուգալիայից:

1991 - Հարավային Օսիան հռչակել է իր անկախությունը Վրաստանից:

1994 —Նորվեգիայում կայացել է երկրորդ հանրաքվեն Եվրոմիություն մտնելու հարցով և այս անգամ ևս ընտրողների մեծամասնությունը դեմ է արտահայտվել դրան:

 2010– ՎիքիԼիքս միջազգային կազմակերպությունն իր պաշտոնական կայքում տեղադրել է 251 287 հատ ԱՄՆ-ի կառավարական հեռագրեր:

2016- «Շապեկոենսե» բրազիլական թիմի անդամների մեծ մասը զոհվել է ավիաաղետի հետևանքով:

2021– վախճանվել է խորհրդային և ռուսական կոմպոզիտոր, երգիչ ու բանաստեղծ Ալեքսանդր Գրադսկին:

Կ. Խաչիկյան

Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в Армению
Самое популярное