Մինչև -40 ցուրտ կգրանցվի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնատոլի Ցիգանկովի տվյալներով, Ռուսաստանի Ասիական մասում գրեթե ամենուր արդեն ձյուն է գալիս, տեղ-տեղ նրա հաստությունը գերազանցում է կես մետրը։ Հյուսիսում՝ Նորիլսկից մինչև Տիքսի, ցուրտ է՝ մինչև -35–40 աստիճան, իսկ միայն ամենահարավային սահմանամերձ շրջաններում դեռ զգացվում է աշուն։
«Տայմիրի հարավում ցիկլոն է ձևավորվել, որը հետագայում կտեղափոխվի Ուրալ և Եվրոպական Ռուսաստանի հյուսիս, մինչև Մուրմանսկ։ Իսկ Մոնղոլիայի վրա ընդարձակ հակցիկլոն է, որն այս շաբաթվա սկզբից կսկսի իր ազդեցությունը տարածել մինչև Մոսկվա։ Այդ ազդեցության տակ կհայտնվեն Գորնո-Ալթայսկը, Նովոսիբիրսկը, Օմսկը, Տյումենը, Եկատերինբուրգը, Կազանը, Սամարան և Նիժնի Նովգորոդը», — նշել է Անատոլի Ցիգանկովը։