Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք․ պատմության այս օրը (21 նոյեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հեռուստատեսության համաշխարհային օր, Ողջույնի համաշխարհային օր, Բանգլադեշ՝ Զինված ուժերի օր, Հունաստան՝ Զինված ուժերի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Խաղաղության համաձայնագրի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1932 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Ժիրայր Ավետիսյանը։
1956- վախճանվել է դերասան Տիգրան Այվազյանը:
1974- վախճանվել է հայ խորհրդային նկարիչ Լևոն Գենչը (Գենչղլյան):
1982- վախճանվել է գրող Լեոնիդ Հուրունցը (Ավանեսով):
1988- սկսվել են հայկական ջարդերը Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում, Շեքիում, Ղազախում, Մենգիչաուրում: Սկսվել է հայերի մասսայական արտաքսումը Ադրբեջանից Հայաստան:
1991- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ:
2006-Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում առաջին անգամ թողարկվել է Հայոց ցեղասպանության թեմայով փոստային նամականիշ:
2007-վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և գեղանկարիչ Աղասի Այվազյանը:
-Վրաստանում` Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի Մարաբդա երկաթուղային կայանում, տեղի է ունեցել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգծի շինարարության սկիզբը ազդարարող արարողությունը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ:
2015-Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից, դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:
2019-Հայկական ֆուտբոլի շուրջ բորբոքվող թնջուկը հանգուցալուծվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ու գործադիր կոմիտեի հրաժարականով։ Գործկոմի նիստը հրավիրվել էր Իտալիայի հավաքականից Հայաստանի ազգային հավաքականի 9։1 հաշվով կրած ծանր պարտությունից հետո բարձրացած դժգոհության ալիքի և քննադատությունների արդյունքում։
2020- տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում, որտեղ ընդդիմադիր 17 կուսակցություններ ներկայացրել են ճանապարհային քարտեզ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
479 մ.թ.ա.- վախճանվել է չին մտածող Կոնֆուցիոսը («Զրույցներ և խոհեր»):
1620- «Մեյֆլաուեր» նավով եռամսյա նավարկությունից հետո անգլիացի վերաբնակիչների ընտանիքները ափ են իջել Հյուսիսային ամերիկայի Կոդ հրվանդանի շրջանում:
1694 - ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, արձակագիր և հրապարակախոս Վոլտերը:
1783- տեղի է ունեցել մարդու առաջին թռիչքը օդապարիկով:
1806 – Նապոլեոնը հայտարարել է Անգլիայի «կոնտինենտալ շրջափակման» սկսելը:
1811– վախճանվել է գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր Հենրիխ ֆոն Կլեյստը:
1836 —սկսվել է Կոնստանտինյան ճակատամարտը, որի ժամանակ ֆրանսիական էքսպեդիցիոն կորպուսը ջախջախիչ պարտություն է կրել արաբներից:
1862– ծնվել է վրացի նկարիչ Գեորգի Գաբաշվիլին:
1877– ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ներկայացրել է իր ստեղծած ֆոնոգրաֆը:
1902 - ծնվել է խորհրդային պետական գործիչ Միխայիլ Սուսլովը:
1916–Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ականից խորտակվել է Բրիտանիկ շոգենավը, որը հանդիսանում էր «Տիտանիկի» եկվորյակ-շոգենավը:
1918 - Էստոնիայում որպես պետական դրոշ է հաստատվել մինչ այդ անկախության կողմնակիցների կողմից օգտագործվող դրոշը:
1942- ֆելդմարշալ Պաուլուսի ղեկավարած գերմանական 6-րդ բանակը Ստլինգրադի տակ հայտնվել է շրջափակման մեջ:
1967– վախճանվել է բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտը:
1979– ցուցարարները այրել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատունը:
1980– տեխնածին աղետի հետևանքով վերացել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Պենյոր լիճը:
2008– Գայ Ռիչչին և Մադոննան պաշտոնապես ամուսնալուծվել են:
2011 —վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող էնի Մակկերֆին:
2013 —սկսվել է Եվրոմայդանը՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքների շարքը:
Կ. Խաչիկյան