Լևանդովսկին նշել է, թե երբ կավարտի կարիերան
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, թե երբ է պատրաստվում ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։
«Երբ մի օր արթնանամ և զգամ, որ չեմ ուզում գնալ մարզումների, դա կլինի առաջին ազդանշանը, որ սկսեմ մտածել թոշակի անցնելու մասին: Առայժմ ես ամեն առավոտ արթնանում եմ առանց որևէ ցավ ապրելու։
Հասկանում եմ, որ կարիերայիս ավարտը մոտ է և ցանկանում եմ, որքան հնարավոր է այն վայելել։ Կարծում եմ՝ խաղակոշիկներս մեխից կկախեմ 2-3 տարուց»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Forbes-ը։
Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 19 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։