Ի՞նչ է կատարվել գիշերը ՌԴ-ում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական Հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 12 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 12 ուկրաինական ԱԹՍ, 11–ը` Ռոստովի մարզի տարածքում, 1–ը՝ Բելգորոդի»,– ասված է հաղորդագրությունում։