Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական ղեկավարը․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակը» գրում է․ Նոյեմբերի 16-ին փողային թեմայով «ռազբորկա» եւ սպանություն է եղել Երեւանի 17-րդ թաղամասում: Սպանվել է 42-ամյա Արթուր Մանուկյանը: Ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նաեւ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Սպանության կասկածանքով դեպքից հետո որոնում են Գյուլնազարյանի ընկերոջը:
Երեկ մենք խոսեցինք ՔՊ-ական համայնքապետի հետ, որը 2024-ի մայիսի 31-ին է ընտրվել: Ընդ որում, նախկին համայնքապետն էլ է քրեական հետապնդման ենթարկվում: Նա ասաց, որ հրաժարական է տվել` կիրակի օրվա սպանության պատճառով: «Ես կապ չունեմ սպանության հետ, լրիվ պատահական եմ հայտնվել դեպքի վայրում, ընկերոջս եմ տարել, որ ճանապարհեմ: Քանի որ իմ քաղաքական թիմը դեմ ա նման բաներին, ես որոշեցի հրաժարական տամ, մինչեւ քննությամբ ամեն բան կպարզվի: Բայց էդ կապ չունի․ ես սատարում եմ վարչապետին, ինձ էլ համարում եմ քաղաքական թիմի անդամ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 19․ 11․ 24 թ համարում։