631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերին Լարսն անցնելուն սպասող տրանսպորտային միջոցների մեկ երրորդը հայկական է: Այս մասին են վկայում ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցվել է 2056 բեռնատար: Դրանցից դեպի Վրաստան մտնելու էլեկտրոնային հերթում 631 հայկական բեռնատար է։