Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Պլաստուն-2» բազմաֆունկցիոնալ ուղևորատար ամենագնաց մեքենան մշակվել է ռուս զինվորականների համար։ Այդ մեքենան նման է արդեն գոյություն ունեցող «Պլաստուն»-ին, բայց ունի ավելի լավ բնութագրեր։ Ամենագնաց մեքենան տարբերվում է իր նախորդից ավելի մեծ երկարությամբ և այլ կառուցվածքով, ինչի շնորհիվ հնարավոր է եղել զգալիորեն բարելավել բեռնատարողության բնութագրերը, գրում է 1.ru-ն։
«Պլաստուն-2»-ը ստեղծված է ալյումինե համաձուլվածքային կորպուսով։ Այն հավաքվում է ուղղանկյուն վահանակների հավաքածուից: Հետագայում, թերևս, այդ դիզայնը հնարավորություն կտա մշակել դրա զրահապատ տարբերակը, բայց առայժմ խոսքը միայն առանց պաշտպանության թեթև ամենագնացի մասին է։
Ամենագնաց մեքենայի ընդհանուր քաշը 5 տոննա է, առավելագույն արագությունը՝ 60 կմ/ժ։ Այն կարողանում է նաև վստահորեն հաղթահարել ջրային խոչընդոտները շնորհիվ թրթուրների պտտման։ «Պլաստուն-2»-ը ստացել է արտասահմանյան արտադրության դիզելային շարժիչ 115 ձիաուժ հզորությամբ:
Այդ տրանսպորտային միջոցը կարող է օգտագործվել զինված ուժերում որպես անձնակազմի փոխադրամիջոց, անհրաժեշտության դեպքում, նրա վրա կարող են տեղադրվել գնդացիրներ: Բացի այդ, ամենագնաց մեքենան կարող է դառնալ տարբեր այնպիսի բեռների փոխադրող, ինչպիսիք են օպտիկա-էլեկտրոնային և ռադիոհամակարգերը, ինչպես նաև պորտատիվ հրթիռային համակարգերը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը