ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրեկ Երևանում կայացել է «Սիլիկոնային լեռներ» համաժողովը, որտեղ ՏՏ ոլորտի տարբեր ներկայացուցիչներ են հավաքվել «Դվին» հյուրանոցի մեծ դահլիճում։ Համաժողովի ընթացքում քննարկումը գնացել է արհեստական բանականության զարգացման, հեռանկարների մասին բոլոր ասպարեզներում։
Համաժողովին որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչ մասնակցել է նաև նախկին «այթիշնիկ», ներկայումս ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Վերջինիս մասնակցությունն ամենևին էլ խանդավառություն չի առաջացրել համաժողովի մասնակիցների շարքերում։ Ըստ էության, երբ մարդիկ իմացել են, որ Հակոբ Արշակյանն էլ է մասնակցելու, շատերը դժգոհություն են հայտնել, նշել են, որ Արշակյանն այլևս կապ չունի ոլորտի հետ, այլ ընդամենը ՔՊ խոսափողն է։ Որոշ ընկերությունների ներկայացուցիչներ էլ հայտարարել են, թե Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար եղած ժամանակ Հակոբ Արշակյանը ձախողել է ոլորտի կառավարումը։ Ըստ ականատեսների, նրա ելույթի ժամանակ համաժողովի շատ մասնակիցներ ցուցադրաբար լքել են դահլիճը՝ այդկերպ հայտնելով իրենց վերաբերմունքը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՏՏ ոլորտի շատ ներկայացուցիչներ նշել են, որ հաջորդ համաժողովներին իրենց չհրավիրեն, եթե ՔՊ-ից որևէ մեկը և, հատկապես, Արշակյանը պետք է ներկա լինեն։
Անահիտ Ալիխանյան