Մակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Պուտինն էին խոսել նախօրեին 2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ։ Զրույցը կայացել էր գերմանական կողմի նախաձեռնությամբ։
Պեսկովի խոսքերով՝ Գերմանիայի կողմից հեռախոսազրույցի խնդրանքը արագորեն համաձայնեցվել է, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Պուտինն ու Մակրոնը վերջին անգամ հեռախոսով զրուցել են 2022 թվականի սեպտեմբերին։ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Ֆրանսիայի նախագահն ավելի քան տասն անգամ շփվել է իր ռուս գործընկերոջ հետ։