Ինչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա: Քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ Թրամփը պետք է ակտիվ ջանքեր գործադրի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, գրում է pravda.ru-ն:
Ջո Բայդենի օրոք Հայաստանն արդեն ստացել է ԱՄՆ-ի զգալի աջակցությունը, ներառյալ այն քաղաքական գործարքի առաջարկը, որը ենթադրում է ռազմական և տնտեսական օգնության դիմաց ռուսական զորքերի դուրսբերում Հայաստանից և հետագայում ԵԱՏՄ-ից դուրս գալ: Թրամփը կարող է մերժել այդ առաջարկը, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի ապրիլին փաստացի ժամանակ խնդրեց այդ գործարքը քննարկելու համար՝ ենթադրելով ԱՄՆ կուրսի հնարավոր փոփոխության։
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ։ Նրանք կարծում են, որ նոր նախագահի օրոք շեշտը դրվելու է անվտանգության և էներգետիկայի վրա, մինչդեռ մարդու իրավունքները և ժողովրդավարական գործընթացները կարող են անտեսվել։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա փորձագետները կարծում են, որ Թբիլիսին պատճառ չունի Վաշինգտոնի հետ հարաբերությունների վեկտորի փոփոխություն ակնկալել, քանի որ այդ հարաբերություններն արդեն հասել են պատմական նվազագույնի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը