20-ամյա կինը իր տնից գողություն է արել
ԻՐԱՎՈՒՆՔՆոյեմբերիի 11-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացել Քրեական ոստիկանության Արմավիրի վարչությունում: Նոր Կեսարիա գյուղի բնակիչը հայտնել էր, որ տան դուռը բաց է, տնից գողացել են գումար ու ոսկյա զարդեր: Մեկնած օպերատիվ խումբը ճշտել է, որ տան երկու ննջասենյակներից գողացել են ոսկյա զարդեր և 600 հազար դրամ, հայտնում են ոստիկանությունից։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն տան բնակիչ 20-ամյա կինը: Նոյեմբերի 14-ին նա ներկայացվել է քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Գողոնը հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: