41-ամյա գոգարանցին ապօրինաբար ծառեր է հատել
ԻՐԱՎՈՒՆՔՀամայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները նոյեմբերի 11-ին ձեռք էին բերել տվյալներ, որ Գոգարան գյուղի մի բնակիչ անտառում ապօրինի հատել է բարդի և սոճի տեսակի ծառեր: Նույն օրը տվյալները ստուգվել են:
Հաստատվել է, որ հոկտեմբերի երկրորդ կեսին 41-ամյա գոգարանցին հատել է շուրջ 25 ծառ և փայտանյութը տեղափոխել տան բակ`որպես վառելափայտ օգտագործելու համար: Փայտանյութը հայտնաբերվել է: Վնասի չափը պարզվում է:
Ի դեպ, ստուգման ընթացքում բակի պահեստարանի տեսանելի վայրում նաև հայտնաբերվել է երկփողանի հրացան, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէր:
Տղամարդը հրավիրվել է բաժին, ինչից հետո կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել Սպիտակի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: