Հայտնի է, թե ովքեր են ձերբակալվել
ԻՐԱՎՈՒՆՔԳրել էինք, որ իրավապահները խուզարկություն իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Հրապարակ»-ին ասացին, որ 4 անձ է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պաշտոնատար անձինք։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը և նրա տեղակալները՝ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը։