Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիների դրված մաքսակետում  սկսել են մաքսային և անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների նկատմամբ․ պատմության այս օրը (11 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Անգոլա՝  Անկախության օր, Լեհաստան՝ Անկախության օր, Լատվիա՝ Լաչփլեսիսի օր, ԱՄՆ՝ Վետերանների օր, Բելգիա և Ֆրանսիա՝ Հաշտեցման օր, Չինաստան՝ Ամուրիների օր, Բելգիա՝ Կանանց օր, Գերմանիա և Նիդերլանդներ՝ Փառատոնի առաջին օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1762– ծնվել է աստվածաբան, լեզվաբան-բառարանագիր, թարգմանիչ, Մխիթարյան միաբանության խորհրդական Մկրտիչ Ավգերյանը:

1797 –ծնվել է թարգմանիչ, եկեղեցական և մշակութային գործիչ Գևորգ Հյուրմյուզյանը։

1920-հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական զորքերը վերսկսել են ռազմական գործողությունները Քալթաղչայի և Ագինի ուղղությամբ և ստիպել հայկական զորքերին նահանջել դեպի Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա երկաթուղին, պատերազմի ավարտը փաստացի որոշվել է, հայկական բանակը ցանկություն չի ունեցել կռվել, դասալքությունը հասել է հսկայական չափերի։

1920 –վախճանվել է բուսաբան Գևորգ Ազնավուրը։

1923 –ծնվել է տեսաբան ֆիզիկոս Միքայել Տեր-Միքայելյանը։

1933 –ծնվել է ջութակահար և դիրիժոր Զարեհ Սահակյանցը։

1949 –ծնվել է խորհրդային և ռուսաստանյան քաղաքագետ և վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանը։

1959 – ծնվել է ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանը։

1961- ծնվել է հաղորդավար և մեկնաբան Արթուր Կիրակոսյանը։

1981 –վախճանվել է հայազգի խորհրդային երաժշտագետ Գեորգի Խուբովը։

1983– վախճանվել է կոմպոզիտոր և դաշնակահար, հայ մեծագույն երաժիշտներից մեկը հանդիսացող Առնո Բաբաջանյանը:   

1999-Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոս է դարձել Գարեգին 2-րդը։

2003- Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում անցկացված «Ազգային գրականությանն ազգային պաշտպանություն» խորագրով հեռուստամարաթոնի ընթացքում է հանգանակվել  ավելի քան 100 հազար դոլար: 

2008-Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մեկ տարվա ազատազրկման է  դատապարտել Վարդգես Գասպարիին:

2015 –վախճանվել է թատերագետ, թատերագիր Լևոն Մութաֆյանը։

2019-Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Աբրահամ քահանա Պետոյանին:

2020- Արցախի հողերը հանձնելու դեմ հանդես եկող բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ, փակվել է  Բաղրամյան պողոտան: Ազգային ժողովի դարպասները, որոնք թավշյա հեղափոխությունից հետո բացվել էին քաղաքացիների համար, զոդելով փակել են:

2021-Կապան-Գորիս ճանապարհին ադրբեջանցիների դրված մաքսակետում  սկսել են մաքսային և անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1312 —վախճանվել է պարսիկ բանաստեղծ-սուֆիստ, Մավլեվի սուֆիստական օրդենի հիմնադիր Սուլթան Վալադը։

1493- ծնվել է ֆիզիկոս, բուսաբան, ալքիմիկոս և աստղագետ Պարացելսը։

1579 –ծնվել է  ֆլամանդացի նկարիչ Ֆրանս Սնայդերսը։

1821– ծնվել է ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Դոստոևսկին:

1831 —մահապատժի է ենթարկվել ամերիկացի ստրուկ, 1831 թվականին Վիրջինիայում տեղի ունեցած ստրուկների ապստամբության ղեկավար Նաթ Տերները։

1837 —Ռուսաստանում սկսել է գործել առաջին երկաթուղին, որը կապել է Սանկտ-Պետերբուրգը Ցարսկոյե Սելոյի հետ։

1842 —Պիլզենում առաջին անգամ ստեղծել են նոր գարեջրի տեսակ՝ Պիլզեները։

1843 —Դանիայում առաջին անգամ հրատարակվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Անճոռնի ճուտիկը» հեքիաթը։

1889– Վաշինգտոնը դարձել է ԱՄՆ-ի 42-րդ նահանգը։

1917– Ռուսաստանում վերացվել են կոմս և բարոն ազնվական տիտղոսները:

1918– Անտանտի երկրների և Գերմանիայի միջև կնքված հրադադարի պայմանագրով ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը:

1936 —Անգլիայում աշխարհում առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է եղանակի տեսությունը։

1937 —Ճապոնա-չինական պատերազմի ժամանակ ճապոնական բանակը գրավել է Շանհայը։

1942 –ավարտվել է «Անտոն» օպերացիան, նացիստական Գերմանիայի և Իտալիայի բանակներն առանց լուրջ դիմադրության օկուպացրել են դեռևս չօկուպացված Վիշինյան Ֆրանսիայի տարածքը, ավարտվել է Ֆրանսիայի օկուպացումը։

1962 –ծնվել է  ամերիկացի դերասանուհի, նախկին մոդել Դեմի Մուրը։

1974– ծնվել է ամերիկացի կինոդերասան Լեոնարդո ԴիԿապրիոն («Տիտանիկ», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Հանգուցյալները»):

1974 —նույն օրն իրարից անկախ աշխատող երկու ամերիկյան փորձարարների խմբեր հայտարարել են նոր էլեմենտար մասնիկի հայտնագործման մասին, որը հետագայում ստացել է  մեզոն անվանումը։

1975– Անգոլան անկախացել է Պորտուգալիայից:

1983 - համացանցում հայտնվել է համակարգչային վիրուսի առաջին նախատիպը, կալիֆոռնիացի ուսանող Ֆրեդ Կոենը հաջողությամբ ավարտել է իր կուրսային աշխատանքը՝ համակարգչային այնպիսի ծրագրի՝ վիրուսի ստեղծումը, որն ունակ է ինքնաբազմանալ և տարածվել համացանցով։

2004– վախճանվել է Պաղեստինի նախագահ Յասեր Արաֆաթը։

2016 —վախճանվել է խորհրդային և ռուսական ֆիզիկոս-տեսաբան, ակադեմիկոս Լեոնիդ Կելդիշը։

2022 —Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ ուկրաինական բանակը մտել է Խերսոն քաղաք և Դնեպրի ամբողջ աջ ափը:

Կ. Խաչիկյան 

Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в Армению
Самое популярное